big_bebf8f4e221959a70c00db225c38d00dAraratnews.am-ը գրում է.

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձել է օգոստոսի 8-ին և 9-ին Սարգսյան-Պուտին և Պուտին Ալիև հանդիպումներին:

- Ի՞նչ եք կարծւմ, ինչո՞ւ նախապես հայտարարված փարիզյան հանդիպումը տեղափոխվեց Սոչի:

- Չեմ կարծում, որ Օլանդի հրավիրած հանդիպումը տեղի կունենա առաջիկայում, բայց, իհարկե, տեղի կունենա: Սոչիում հանդիպումը ծրագրվել էր մինչև սահմանում վերջին օրերի լարվածությունը: Դրա նպատակն էր՝ կողմերին որևէ երկխոսության բերելը: Միջազգային քաղաքական դաշտում հիմա Ռուսաստանն ամենափայլուն իմիջը չունի` կապված Ուկրաինայի հարավ- արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Եվ ՌԴ-ի համար «ինչ-որ» լավ բան անելը շատ կարևոր է այս պահին: Նման իրավիճակ էր նաև 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, երբ դրան գրեթե հաջորդեց Մայնդորֆյան հռչակագիրը:

- Ինչպիսի՞ն կլինի հանդիպման ելքը:

- Եթե այդ հանդիպումը տեղի ունենա, կարծում եմ, դա էլ կլինի հաջողություն: Ոչ մի աննախադեպ ելքի սպասել պետք չէր, հատկապես երբ դա հնարավոր էլ չէ:

- Բազմաթիվ գնահատականների համաձայն` ադրբեջանական բանակը ի զորու չէ պատերազմ սկսելու…

- Թե ինչ վիճակում է գտնվում ադրբեջանական բանակը, նորություն չէ մասնագետների համար: Դա պարզ է ցանկացած մարդու համար, ով պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում է անվտանգության հարցերով: Բայց այլ հարց է, որ դա այդքան մեծ հնչեղություն է ստանում: Ակնհայտ է, որ ադրբեջանական բանակին կործանիչ հարված է հասցվել հայկական կողմից: Ընդհանուր առմամբ` ադրբեջանական էլիտայի համար դա մեծ անհաջողություն է: Նրանք կփորձեն այդ գործն ինչ-որ կերպ ծածկել, կփորձեն մոռանալ:

Այն, ինչ ասում էր Ադրբեջանն իր հարստության, նավթի պաշարների, բյուջեի, այն մասին, որ Հայաստանում ամեն ինչ այդքան վատ է, բոլորը փախել են, մարդ չի մնացել, հիմա ջրի երես է դուրս եկել ու այդ մասին գիտեն ոչ միայն մասնագետներն, այլև ամբողջ հասարակությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել