Վերջին շրջանում դիտվող լարվածությունը սահմանին ցույց տվեց, որ հայ մարդու հույսը հենց ինքն է: Պետական մարմին, որպես այդպիսին, այս օրերին գործում է միայն Պաշտպանության Նախարարությունը, ինչի համար հայտնում եմ շնորհակալություն: Իսկ մյուս պատկան մարմինները, ովքեր այդպիսի պահերին պետք է գործեն, տարօրինակ կերպով անցել են ջրի հատակը: Դեռ չի հրավիրվել Անվտանգության խորհրդի նիստ, դեռ առաջին դեմքը ոչ մի գործողություն չի կատարել այդ ուղղությամբ (գնալ այդ տարածքներ, որևէ կարծիք հայտնել): Ու այս անգամ ևս առաջինը արձագանեքցին հասարակ մարդիկ. կամավորական սկբունքով ջոկատներ կազմեցին և մեկնեցին սահման` կանգնելու զինվորի կողքին: Կարծում եմ` քաղաքական ուժերն էլ պետք է նման կերպ վարվեն: Թող գոնե ԱԺ 6 խմբակցությունները ներկայացնող պատգամավորներից մի խումբ կազմվի և գնա սահման, գոնե կանգնեն հայ զինվորի կողքին(չեմ ասում AK-ն վերցրեք և պոստ պահեք): Էլ չեմ ասում, որ նախարարներ, քաղաքապետներ, մարզպետներ կարող են մի քանի օր իրենց «վաստակած» հանգստից տրամադրել և լինել զինվորի կողքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gor1989/posts/799513910070550
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել