Թատրոն և միայն...

Բան Կի Մունը և մի շարք Այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարություններ են տարածում ու հորդորում են կողմերին, որ վերջիններս ԼՂՀ սահմանում չկրակեն: Ուզում եք գրազ գամ, հենց հիմա ԵԱՀԿ խումբը գնա սահման հայտարարություն կտարածի, որ ամեն ինչ նորմալ ու խաղաղ է : Այս ամենը նրանց կողմից թաթերական լավ մշակված ներկայացում է, որի վերջին անտրակտի դերասանները ուղղակի լավը չեն:

Երեկ միասնականության կոչեր սկսեցին անել նաև քիչ թե շատ հայտնի մարդիկ, դա նշանակում է, որ ողջ հայությունն է այս պահին միասնականում ու մենք իրար ձեռք են բռնում միմյանց ուժ ու կորով մաղթելով ու մեր զինվորների համար ենք աղոթում: Սակայն կան տականքներ, որոնք բանակն են գնադատում ու անիմաստ խոսում են: Ես չէ դուք, այդպիսինները թուրք լածիրակներից ինչ-որ բանով տարբերվո՞ւմ են:

Ապատեղեկատվությունը շարունակում է տարածվել: Ժողովուրդ եթե ինչ-որ մեկը ձեզ ասում է, որ սրան կամ նրան բռնել են ու դիրքեր են տանում կամ անձնագրերն են հավաքում, առանց վարանելու հարցրեք .«Ո՞ւմ են տարել կամ ո՞ւմ անձնագիրն են վերցրել» ու խնդրեք հանդիպում կազմակերպել այդ մարդու բարեկամների հետ, հավատացեք այդպսի մեկի բարեկամ չեք գտնի, որովհետև այդպիսի բան չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել