Հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը մեծ արձագանք է գտել Արցախյան ազատամարտի մասնակիցների մոտ: Նախորդ շաբաթ Մարտակերտի եւ Հադրութի շրջանների ազատամարտիկներն են մեկնել առաջին գիծ` զինվորների հետ մարտական հերթապահության համար: Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դիմել է Պաշտպանության նախարարությանը, որպեսզի թույլտվություն ստանա` Տավուշի սահմանամերձ գյուղեր մեկնելու եւ զինվորներին քաջալերելու: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին նմանատիպ հարցով դիմել են մի շարք այլ ազատամարտիկներ ու հրամանատարներ եւս: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել