Galatv.am-ը գրում է.

Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունն ամենաբազմամարդ երկիրն է ոչ միայն Ասիայում, այլեւ ամբողջ աշխարհում: ՉԺՀ-ի ստեղծումից հետո 1953 թվականին անցկացվեց առաջին համազգային մարդահամարը, որի արդյունքների համաձայն երկրի բնակչությունը կազմում էր 582,6 միլիոն մարդ` բացառությամբ Թայվանի: Երկրորդ մարդահամարը տեղի է ունեցել 1964 թվականին, երբ Չինաստանում բնակչության թիվը հասել էր 698,6 մլն: 1982 թվականի ամռանն իրականացվեց երրորդ ազգային մարդահամարը: Այն պատմական կարելի է համարել, քանզի առաջին անգամ բնակչության թիվը գերազանցեց մեկ միլիարդի սահմանագիծը` կազմելով 1,0082 միլիարդ մարդ: 1990 թվականին պարզ դարձավ, որ Չինաստանի 29 մարզերում ու ինքնավար շրջաններում ապրում են ընդհանուր առմամբ շուրջ 1,160 մլրդ մարդ: ՉԺՀ-ի բնակչությունը 1949-1990 թվականներին աճել էր 618 մլն-ով` 542 մլն-ից հասնելով 1 մլրդ 160 մլն-ի, իսկ միջին բացարձակ աճը կազմել էր շուրջ 15 միլիոն մարդ: Նման «ժողովրդագրական պայթյունը» պայմանավորված է մի շարք գործոններով: 

 Համաձայն դարավոր ավանդույթների` չինական ընտանիքները սովորաբար ունեցել են շատ երեխաներ ու համարվել են երջանիկ, եթե ընտանիքում տղաներ են ծնվել, քանզի ամուսնանալով՝ նրանք տուն էին բերում իրենց կանանց, ովքեր լրացուցիչ աշխատուժ էին հանդիսանում: Որդիներն ապահովում էին իրենց ծնողների խաղաղ ծերությունը: «Տուն ունես, մի՛ վախեցիր սառնամանիքից, որդի ունես, մի՛ վախեցիր կարիքից»,- ասում էին հին ժամանակներում: Իսկ դուստրն ամուսնանալով՝ չէր կարող հենասյուն լինել ծնողների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել