Զգոն եղեք!!! Ձեր մեկ բառը մեկ զինվորի կյանք է...

Սահմանաի մասին խոսակցությունները չեն դադարում: Բոլորն էլ լավ գիտեն, որ այս պահին սահմանին որոշակի լարվածություն կա, բայց պետք չէ տրվել սադրանքների ու ապատեղեկատվության պատճառով խուճապի մատնվել: Հետևեք միայն պաշտոնական հրապարակումների: Սրա մորքուրի տղեն սենց ասեց, նրա հոպարի ախպերը նենց գրեց ու նմանատիպ փողոցային զրույցներին մի վստահեք ու մի հավատացեք, դրանք ասեկոսեներ են, որ բերնեբերան ճոխացված տարածվում են:

Հիմնական հարցերից, որ ստացել եմ այս քանի օրը նամակների տեսքով: «Ճիշտա՞, որ Վրաստանի հետ սահմանը փակ է: Էս ի՞նչ հավաք է, սաղի «վայենի բիլետները» հավաքո՞ւմ են»:Ամեն տարի կատարվում է նախկին զինծառայողների հաշվառում, բացի դրանից նրանց համար կազմակերպվում է դասընթացներ ու վերապատրաստական գործնական պարապմունքներ: Այս նույն գործընթացի ժամանակ մարդիկ խուճապի են մատնվում ու ամեն տարի սկսում են խոսել այն մասին, որ սահմանները փակ են: Սահմանները փակ չեն, իսկ այդ պարապմունքները ամեն տարի կազմակերպվում են անկախ սահմանային իրավիճակից:

Ֆեյսբուքում վխտում են հայկական անուն ազգանուններով ազերական ֆեյքերը: Նրանք ստահոդ լուրեր են տարածում սահմանային իրավիճակի ու սահմանամերձ գյուղերի մասին:Օրինակ՝ գյուղը տարհանվում է, սահմանին ունենք 40 և ավելի զոհ և այլն: Այդ գրառումներով նրանք ստիպում են, որ դուք վախենաք ու կորցնեք սթափ դատողությունը՝ զգոն եղեք:

Որոշ մարդիկ որոնք լրագրող են կամ օգտատեր,ռազմական լուրերի հետ աշխատելու ունակություն չունեն ու իրենց անզգույշ վերլուծություններով խանգարում են սահմանին կանգնած մեր զինվորին: Ձեր ամեն մի բառը մեր մեկ զինվորի կյանք կարող է արժենալ: Բառերի հետ զգույշ եղեք:

Կան նաև ուրախ լուրեր: Մեր շախմատիստները փառահեղ հաղթանակներ են տանում: Այս իրավիճակում նրանք կարողանում են աշխարհին ապացուցել, որ հայը մտածող ու բարի ազգ է և պատրաստ է մարտնչել միայն շախմատի ժամանակ, սակայն կարող է նաև պաշտպանել իր հայրենիքը, զենով եթե դրա կարիքը կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել