Բազմաշերտ պառակտված 10 միլիոնանոց աշխարհասփյուռ հայությանը ի սպսռ բնաջնջումից փրկվելու համար, այսօր օդի և ջրի պես անհրաժեշտ է ՄԵԿ ԳԼԽԱՎՈՐ «պառակտում»՝ ռուսաստրուկների և ազատախոհների միջև: Հայաստանի ու հայ ժողովրդի, ինչպես նաև ցանկացած ժողովրդի ապագան պատկանում է նրա ազատախոհ հատվածին: Հատկապես նոր սերունդը պետք է սա լավ հասկանա ու երկրից դեպի «մեծ հայրենիք» քշի իրեն ստրկացրած, իր ազատությունն ու անկախությունը ռսին ծախած դարավոր գենետիկ-ժառանգական ստրուկներին, քանզի նրանց պատճառով քաղաքակիրթ աշխարհից ժամ առ ժամ մեկուսացվող բանդիտա-չեկիստական Ռուսաստանի հետ միասին մեկուսացվում է նաև նրա հլու հնազանդ գաղութ հայկական ֆորպոստը:
Ընտրությունը մերն է՝ հայ ժողովրդինը, թող յուրաքանչյուրը ընտրի իր տեղն ու ճակատագիրը: Այս ընտրությունից է կախված մեր ապագան, մեր լինել-չլինելը: Մնացածը լոկ ժամավաճառություն և ինքնախաբեություն է: