100 տարի առաջ` հուլիսի 31-ին, ծնվել է ֆրանսիացի նշանավոր դերասան Լուի դը Ֆյունեսը:
Մինչ դերասան դառնալը՝ Լուի դը Ֆյունեսը եղել է հաշվապահ, կոշիկ մաքրող, զբաղվել է ցուցափեղկերի դիզայնով, գումար է վաստակել թիթեղագործությամբ և տոմսավաճառությամբ, սրճարանում դաշնամուրային ջազ նվագելով:
«Ես ամենասովորական մարդ եմ, ճիշտ այնպես, ինչպես բոլորը, և ես կյանքում բախտավոր եմ ոչ ավել, ոչ պակաս, քան ուրիշները: Միայն, երբ ինձ ժպտաց հաջողությունը, ես կարողացա բռնել ու պահել այն: Նա դեռ ինձ հետ է, և ես ուրախ եմ դրա համար»»:
Նա սկսել է հաջողել 60-ական թվականներից սկսած, երբ արդեն 46 տարեկան էր: «Երբեք չեմ ափսոսացել իմ կարերիայի դանդաղկոտության համար, այդ փաստը ինձ օգնեց շատ ավելի լավ հասկանալ ու պատկերացնել իմ մասնագիտությունը»: Խաղացել է 130 ֆիլմում:
Մտերիմները նրան տարօրինակ էին համարում: Նա չէր սիրում լրագրողներին ու որսորդներին: Շատ ճշտապահ և խստապահանջ մարդ էր: Պատրաստակամ էր օգնելու մարդկանց: Ամեն երեկո՝ քնելուց առաջ, Ֆյունեսը իր մահճակալի մոտ դնում էր միևնույն ժամանակն մատնանշող երեք զարթուցիչ: Նա ամեն գիշեր արթնանում էր՝ ստուգելու համար արդյո՞ք գազօջախը փակ է, ամո՞ւր են փակված տան պատուհանները: Վախենում էր գողերից: Սիրում էր զբոսնել գերեզմանատներում, ասելով. «Էնտեղ գոնե հանդիպում ես լուռ մարդկանց, ովքեր, համենյան դեպս, ոչ մեկի չեն ընդհատում»: Տանել չէր կարողանում դերասանների հավաքները՝ ասելով. «Ինչ հիմարություն ասես՝ չի ասում բաժակաճառ ասողը»:
«Չեմ սիրում շատ մարդկանց ընկերակցություն, ես քիչ ընկերներ ունեմ: Իմ ամբողջ ազատ ժամանակն ես անցկացնում եմ ընտանիքիս հետ, -սիրում էր կրկնել Լուին»:
90 հեկտար տարածք ունեցող սեփական այգին նրա համար ոչ էլ մեծ էր: Կային մարդիկ, ովքեր նրան անվանում էին հողագործ-ֆերմեր: Բայց իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն էր. նա երբեք իրեն չէր համարում սեփականատեր, թեև ուներ շքեղ առանձնատուն, Range Rover -ով չէր երթևեկում: Սիրում էր հագնել ձկնորսական շորեր և ուներ երկու փոքրիկ Reno-6 մեքենաներ: Սիրում էր զբաղվել ձկնորսությամբ և հանգստանալ բնության գրկում: Լուի դը Ֆյունեսին ուրախություն էին պարգևում մրգերը, ծաղիկներն ու կենդանիները:
1975 թ.-ին Լուիդ դը Ֆյունեսը միանգամից երկու ինֆարկտ տարավ։ Երկրորդ ինֆարկից հետո նա կատակում էր, ասելով. «Երկրորդն հավանաբար նրա համար էր, որ լավ հասկանամ առաջինին»: Բժիշկների պնդմամբ, դերասանը հեռացավ կինոյից և տեղափոխվեց Նանտից ոչ հեռու գտնվող XVII դարի առանձնատուն։ Սիրում էր վարդեր աճեցնել: Ի դեպ, նրա աճեցված վարդի տեսակներից մեկը, ի պատիվ մեծ դերասանի, կոչվում է Լուի դը Ֆյունես:
Մահվանից մեկ շաբաթ առաջ նա կնոջը ասել է. «Ես գիտեմ՝ որն է լինելու իմ ամենահաջողված կատակը. իմ թաղումը: Ես պետք է այնպես խաղամ, որ մարդիկ ծիծաղեն առանց դադար առնելու»:
1983թ. հունվարի 28-ին նա կնոջը՝ Ժաննային կասի.«Ես ձանձրանում եմ սենյակում մենակ մնալուց»: Սրանք 68-ամյա դերաասանի վերջին խոսքերն էին: Մահացել է սրտի կաթվածից:
Լուի դը Ֆյունեսի կինը՝ Ժաննան (ի դեպ, Ժաննա Բարտոլամեն Գի դը Մոպասանի ծոռնուհին է) դեռ ապրում է, 100 ամյակը տոնել է այս տարի՝ փետրվարի 1-ին:
Ֆյունեսն ունի երեք որդի՝ Դանիելը, Պատրիկը և Օլիվիեն: Նրանք կենսագրական գիրք են գրել իրենց հոր մասին՝ գրքի վերնագիր ընտրելով Լուի դը Ֆյունեսի խոսքերը. «Իմ մասին շատ մի խոսեք, երեխաներ»:
«Իմ մասին շատ մի՛ խոսեք, երեխանե՛ ր, ինձնից շատ ավելի արժանավոր մարդիկ կան»: Լուի դը Ֆյունես
Ռուսերենից թարգմանության ծաղկաքաղն ու փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը՝ Первый канал/Channel One Russia ֆեյսբուքյան էջից