Համաձայն ադրբեջանական աղբյուրների և ՊԲ համատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստների թիվը աճել է երկուսով: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Մասնավորապես Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 6 զոհ /նախկին 5-ի փոխարեն/ և 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ /նախկին 2-ի փոխարեն/ և 4 վիրավոր:
Հիշեցնենք, որ վերոնշյալ գործողությունների ընթացքում ղարաբաղյան կողմը տվել է 1 զոհ, իսկ 3 զինծառայողներ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ:
Միջադեպի հետ կապված մանրամասները շարունակվում են ճշտվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Hayzinvoram/photos/np.32466082.100003713196176/667094896698061/?type=1¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել