Ադրբեջանական սադրանքները սահմանին սաստկանում են ռուս-ադրբեջանական սիլիբիլիի ֆոնի վրա, որն ուղեկցվում է նաեւ Բաքվում հակաամերիկյան հիստերիայով եւ շպիոնամանիայով: Օրերս հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսովայի ձերբակալությունից հետո այսօր էլ մեկ այլ «ամերիկյան գործակալ» եւ «գրանտակեր» են ձերբակալել՝ հայտնի ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովին: ԱՄՆ-ը պետդեպը եւ պաշտոնական Բաքուն շարունակում են փոխանակվել կոշտ հայտարարություններով, միմյանց հանդեպ անսքող մեղադրանքներով: Ալիեւի հակաարեւմտյան այս բեմականացումը ինձ հիշեցնում է 20թ.-ի քեմալական Թուրքիայում նույն հակաարեւմտյան հիստերիան, որով նրանք համոզեցին Լենինին, որ պատրաստ են հարել «պրոլետարիատի համաշխարհային հեղափոխությանը», որի դիմաց հսկայական քանակությամբ զենք-զինամթերք ստացան Ռուսաստանից, որն ուղղեցին Հայաստանի դեմ: Պատմությունը կրկնվում է ֆարսի ձեւով, սակայն այս անգամ ռուսական «գայթակղման» թիրախը «կրտսեր Թուրքիան է»: Ու ամենահետաքրքիրն այն է, որ ռուսական ագենտուրան Հայաստանում ափալ-թափալ փորձում է իր «վերլուծություններով» համոզել հայերին, որ ԱՄՆ-ն է Ադրբեջանին հրահրում վերսկսել պատերազմը Հայաստան-Արցախի դեմ: Ու որոշ «հայկական» կայքեր էլ նման գործակալական բռեդը օրերով պահում են իրենց Գլխավոր-ի տակ: Ռուսաստանը նոր չէ, որ դավաճանում է հայերիս եւ Հայաստանին, եւ վերջին դավաճանական ակտը այն հսկայածավալ սպառազինությունների վաճառքն էր Ադրբեջանին, որով այսօր արդեն կրակում են մեզ վրա: 40 օրվա ընթացքում, վստահ եմ, պարզ կդառնա, որ ազերի այս նոր ագրեսիայի «դուխ տվողը» նույն Կրեմլն է եղել իր նորաթուխ կայսրիկով: Ու այդժամ պետք կլինի, որ հայերով որոշենք թե ինչ անել այս նոր ռուսական դավաճան «կայսրության» հետ: Հավանաբար Կրեմլի հիշողությունը շատ կարճ է եւ չեն հիշում, թե որտեղից սկսվեց իրենց նախորդ կայսրության կործանումը. դա ոչ Ուկրաինան էր, ոչ էլ անգամ Մերձբալթիկան կամ Հյուսիսային Կովկասը...
Իսկ այժմ մեզ համար եկել է ժամանակը ինքներս մեզ պատասխանելու այն հարցին, թե կարո՞ղ ենք լինել նժդեհյան այն «միայնակ ուժեղը» թե մեր իշխող բաշիբոզուկները անդառնալի են հյուծել ազգին՝ զրկելով այն պաշտպանունակությունից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10152298314302199?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել