Այնքան զայրացա, երբ դիտեցի այս տեսանյութը: Զայրացա, որովհետև իսկապես հերոս տղու սխրանքը բռնել էին ու հնարավորինս տապոռավարի աղավաղել ու մի հատ բաևիկ էին սարքել, որին անգամ 7 տարեկան երեխան չի հավատա:
Ես դյուզն ինչ չեմ կասկածում, որ էս տղեն իրոք անզեն ա եղել ու իրոք ձեռնամարտիի ա բռնվել հակառակորդի հետ, չեմ կասկածում, որ դա նա արել ա գիտակցված ու քաջաբար, բայց այն ինչ մատուցում են տեսանյութում ուղղակի անհեթհեթություն ա:
Ի՞նչ ա նշանակում մենակ ու անզեն ժամկետայինը ձեռնամարտի բռնվեց ու զգալի վնասներ պատճառելով, փախուստի մատնեց հակառակորդի 4 դիվերսանտի, ովքեր հաստատ խոտակերներ չեն ու զինված էին: Ի՞նչ ա նշանակում զենքերը խլեց, բայց վերջում, երբ փախչում էին, զենք չկար մոտը, որ հետևներից կրակեր...
Սա նրանից է, որ ինչ որ մի խելոք, կարդալով ադրբեջանական քարոզչության հեքիաթները, իր պայծառ գլխում որոշել է մի հատ նման անհեթհեթ բան էլ մեր համար սարքի: Հարգելի քարոզիչներ, վստահեցնում եմ ձեզ, եթե պատմությունը շարադրվեր այնպես, ինչպես եղել էր, այս հերոս տղայի հերոսությունը պակաս չէր լինի, ոչ էլ հայկական կոխմը կհայտնվեր անհարմար դրության մեջ, եթե ինչ որ մի ադրբեջանցի այս տեսանյութը դիտի ու հերթով մատնանշի բացերն ու նեուվյազկեքը: Մի դրեք ձեզ Խնկո Ապոր տեղը, ճշմարտությունից լավ քարոզչություն չկա: