Քիչ առաջ 1in.am լրատվական կայքում կարդացի Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահի հայտարարությունը կապված Մաշտոցի պուրակում տեղի ունեցող բնապահպանական ակցիաի հետ: Անկեղծ ասած զարմացած եմ այդպիսի, մեղմ ասած, ինքնակոչ հայտարարության համար: Նախ և առաջ այն մարդը ով, որ զբաղված է ուսանողական միության ռեսուրսները ՀՀԿ-ի քաղաքական նպատակների համար օգտագործելով, բարոյական իրավունք չունի խոսել ուսանողության անունից, իսկ այս մարդը խոսում է արդեն ոչ ավել ոչ պակաս ԲՈՒՀ-ի անունից: Օրեր առաջ նույն Հ. Ափյանի նախաձեռնությամբ ուսանողական միության անդամներին դասերից ազատել և տարել էին Վարդանանց տոնին, որը ինչպես գիտենք վերածվեց ՀՀԿ-ի պրոպագանդաի և այսօր այս նույն մարդը իրեն իրավունք է վերապահում խոսել մի ողջ ԲՈՒՀ-ի անունից: Ես Սովորում եմ ԵՊԼՀ-ում և մասնակցում եմ այն բոլոր միջոցառումներին, որոնց որ նպատակահարմար եմ գտնում և ես այսօր, երեկ և հենց սկզբից եղել եմ Մաշտոցի պուրակում, որտեղ ի դեպ եղել են բազմատիվ ուսանողներ հենց նույն ԵՊԼՀ-ից և մասնավորապես ուսանողական միությունից և ես Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` Հասմիկ Ափյանի կողմից արված հայտարարությունը ԻՆՔՆԱԿՈՉ է և բոլորովին չի արտացոլում ԵՊԼՀ ուսանողների մեծամասնության և առավել ևս ԲՈՒՀ-ի կարծիքը: Կոչ եմ անում Ափյանին մյուս անգամ հետևողական լինել իր հայտարարություններում:
Նարեկ Սամսոնյան ԵՊԼՀ ուսանող

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել