Կես տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 112 հազար 814 ՀՀ քաղաքացի: Ըստ ԱՎԾ տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից մեկնել է 693 հազար 362, վերադարձել՝ 580 հազար 548 ՀՀ քաղաքացի: Արտագաղթի տեմպերն ավելի լավ են երեւում, երբ տվյալները վերլուծում ենք ըստ սահմանային անցակետերի: Այս տարի «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ-ից մեկնած ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է 63 հազար 2 հոգի, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով` 2 հազար 935 հոգի, Բագրատաշենի անցակետով` 40 հազար 899, Բավրայով` 4 հազար 959 ՀՀ քաղաքացի:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել