Arojx.am-ը գրում է.

Սեխը բացառիկ բերքատեսակ է: Սեխի առողջարար բաղադրության մասին խոսում էին դեռ վաղ միջնադարում: Հատկապես ասիայում ընդունված էր կարծել, որ այն հրաշքներ է գործում: Կանանց դարձնում է ավելի գեղեցիկ, տղամարդկանց ավելի ցանկալի: Այս ամենն իրականությունից հեռու չէ, քանի որ սեխը ունի այնպիսի օգտակար նյութերի բազմություն, որ կնախանձեին շատ վիտամինային կոմպլեքսներ : Սեխը պարունակում շաքար, ջուր, կրախմալ, սպիտակուց, հանքանյութեր, ածխաջրեր, օրգանական թթուներ, սննդային մանրաթելեր, կալիում, երկաթ, մագնիում, ֆոսֆոր, կալցիում..: Այս ցանկը կարելի է գրեթե անդադար շարունակել:  Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում սեխի հիմնական առողջարար բաղադրությունն ու դրա ազդեցությունը առողջության վրա:

Հանքանյութեր

Սեխը պարունակում մեծ քանակությամբ տարբեր տեսակի հանքանյութեր՝ կալիում, կալիցիում, ֆոսֆոր, կրեմնի և սա դեռ վերջը չէ: Հատկապես կալիումի առկայությունը նպաստում է սրտի աշխատանքի բարելավմանը: Հայտնի է, որ սրտանոթային հիվանդությունները առաջանում են լիպիդային փոխանակման խախտումների արդյունքում, ինչի հետևանքով խոլեստերինը նստվածք է առաջացնում երակներում: Սրա արդյունքում էլ լինում է երակների խցանում ու առաջանում են սրտանոթային հիվանդություններ: Սեխի օգտագործումը նպաստում է խոլեստերինի վերացմանը, սրտի իշեմիկ հիվանդությունների հնարավորությունը հասնում է նվազագույնի: Սեխում առկա հանքանյութերը նպաստում են միոկարդի կրճատումներին, ինչն էլ բարելավում է սրտի աշխատանքը: Կալիումից բացի հաջորդ կարևոր հանքանյութը կրեմնին է, որը նպաստում է մազերի փայլին, ամրացնում է մաշկային հյուսվածքները: Հենց սա է պատճառը, որ արևելքում սեխի օգտագործումը կապում էին գեղեցկության հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել