Հարց

Հասարակական տրանսպորտում նկատեցի, որ մի տղամարդ ինտիմ օրգանների հատվածով հպվում էր անծանոթ կնոջը և սեռական շարժումներ կատարում. ի՞նչ երևույթ է սա, արդյո՞ք վտանգավոր է:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Այս երևույթը կոչվում է ֆրոտտերիզմ՝ (ֆրանս. frotter – շփել, քսել ) հիմնականում տղամարդկանց շրջանում հանդիպող պարաֆիլիա է (հոգեսեռական օրիենտացիայի խանգարման տեսակ), երբ տղամարդը ստանում է սեռական գրգռվածություն և բավականություն հասարական տրանսպորտում, մարդաշատ վայրերում հպվելով, սեղմվելով անծանոթ կանանց: Ֆրոտտերիստը այդ պահին ապրում է սեքսուալ բավականություն՝ սեղմվելով կնոջը, բայց երբեմն դա կարող է աննկատ մնալ: Նրանք լիարժեք ինտեգրված չեն հասարակությանը, մշտապես գիտակցում են իրենց սեքսուալ և սոցիալական առումով ոչ ադեկվատ լինելը: Ինչպես շատ պարաֆիլիաներին, այնպես էլ այս պարագայում ախտածագման մեխանիզմները վերջնականորեն պարզաբանված չեն, ուստի բուժման մեթոդները սահմանափակվում են միայն փսիխոթերապիայի տարբեր տեսակների կիրառմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել