GalaTV.am-ը գրում է.
The New Republic-ի ավագ խմբագիր Յուլիա Իոֆֆեն փորձում է կանխատեսել «անկյուն քշված» Վլադիմիր Պուտինի հետագա գործողությունները եւ գալիս է այն եզրակացության, որ ավելի լավ կլիներ, որպեսզի նրան հնարավորություն տրվեր դուրս գալ այս անախորժ իրավիճակից՝ պահպանելով ուրույն դեմքը:
«Պուտինը շատ քիչ տարբերակներ ունի հետագա գործողությունների համար: Նա քարոզչական ապարատի պատանդ է դարձել, որը Ռուսաստանի բնակչությանը մղում է արյան ծարավի եւ հաղթանակի, այնպես որ, նրան նահանջի ոչ այնքան մեծ տարածք է մնացել: Նույնիսկ եթե հաշվի չառնենք լրատվամիջոցներին, իր իշխանության 14 տարիների ընթացքում նա Ռուսաստանից եվրոպական եւ ամերիկյան արտաքին քաղաքականության հակակշիռ էր սարքում: Մի՞թե նա այսքան տարի մերժել է Արեւմուտքի առաքինությունն ու խրատներ կարդալու իրավունքը միայն այն բանի համար, որ հիմա հե՞տ գնա»,- մտորում է Իոֆֆեն:
Ըստ նրա դիտարկումների՝ «Պուտինը սիրում է որոշումներ կայացնել սեփական պայմաններով: Եվ եթե Արեւմուտքը պահանջի, որ նա դուրս գա անկյունից, պոչը սեղմած, Պուտինը կարող է սկսել կծել… Որովհետեւ Պուտինը, ինչպես եւ Ռուսաստանը, չի կատարում ոչ ոքի հրամանները եւ չի պարում Վաշինգտոնի սրինգի տակ»:
«Անկյուն քշված Պուտինն Արեւմուտքի համար լավագույն ելքը չէ»,- Իոֆֆեի հետ համաձայնում է քաղաքագետ Մաշա Լիպմանը: «Մենք շատ ենք մոտեցել անդառնալի իրադարձություններին: Պատժամիջոցները կարող են ստիպել Պուտինին ընտրել այն ընթացքը, որով նա չի ուզում գնալ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



