Panorama.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Հերբերտ Զալբերին՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր անձնական ներդրումը կունենա Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացման գործում, միաժամանակ կօգտագործի ձեռքբերած փորձը՝ հատկապես ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենի պաշտոնում, ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը և վստահեցրել, որ մեր երկրում պատրաստ են կառուցողական համագործակցության:
Հերբերտ Զալբերն իր հերթին ընդգծել է, որ իր նշանակմամբ Եվրոպական միությունը ցանկանում է առկա հակամարտությունների կարգավորմանը մասնակցելու և համագործակցության պատրաստ լինելու ազդանշան հղել: Նրա խոսքով` նշանակումից կարճ ժամանակ հետո իր այցը տարածաշրջանի երեք երկրներ միտված է հենց այդ նպատակին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



