Newsbook.am-ը գրում է.

Դերասանուհի Անժելա Սարգսյանի մասին կարծես շատերն էին մոռացել, դերասանուհին էլ անցել էր իր ամենօրյա առօրյային և թատրոնում աշխատանքին: Սակայն վերջին օրերին համացանցում նորից հայտնվել են դերասանուհու ինտիմ լուսանկարները, որոնք վկայում են այն մասին, որ ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, շահագրգռված է, որպեսզի Անժելա Սարգսյանի անունը միշտ շրջանառվի, դերասանուհու լուսանկարները զբաղեցնեն շատերին:

Հիշենք, թե երբ ի հայտ եկան Անժելայի լուսանկարները, երբ նրա «տղամարդը» հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում: Դա այն ժամանակ էր, երբ «Կյանքի խոսք» եկեղեցու դեմ հարձակումներ էին սկսվել, երբ բացահայտվում էին այդ եկեղեցու կապերը իշխանության որոշ շրջանակների հետ, երբ ակնհայտվել էր, որ հայաստանյան շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ սերտորեն կապված են այդ եկեղեցուն: Ուրեմն, այդ ժամանակ աղմուկ էր անհրաժեշտ, որպեսզի մոռացվեր անգամ Անժելայի՝ այդ եկեղեցու նվիրյալ լինելու հանգամանքը և ամեն ինչ կենտրոնանար պոռնո սկանդալի շուրջ: Արդյունքում, Կարեն Ասրյանը հայտնվեց բանտում, իսկ Անժելան էլ «անվնաս» դուրս եկավ այս պատմության միջից:

Դժվար չէր ենթադրել, որ այդ պատմության թիկունքին կանգնած էր հենց «Կյանքի խոսքը», որը ցանկանում էր Կարեն Ասրյանին զոհելով՝ բարձրացված աղմուկի տակ, լուծել ինչ-ինչ հարցեր: Դա նաև քարոզչական հնարք էր, որովհետև թե՛ Անժելա Սարգսյանը, թե՛ մեր որոշ «աստղեր» հանդես եկան հայտարարություններով, խոսեցին եկեղեցու «բարերար» ազդեցության մասին, քարոզեցին կրոնական հանդուժողություն և այլն: Այսինքն, Անժելայի հետ կապված պատմությունը օգտագործվեց քարոզչական նպատակներով, իսկ «Կյանքի խոսքն» էլ առավել ազատ ու անկաշկանդ դարձրեց իր գործունեությունը: Եվ հիմա նորից «եթերում» Անժելա Սարգսյանն է` դրանից բխող բոլոր հետևանքներով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել