Ստորև ներկայացնում ենք The Wall Street Journal-ում հրապարակված ռուս ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովի հոդվածը:
«Միակ զարմանալի բանը, որ առկա է ուրբաթ ռուսական Pussy Riot փանք խմբի դեմ կայացրած դատավճռում, այն է, թե որքան շատ մարդիկ գտնվեցին, որոնք ձևացրին, թե դա նրանց զարմացրեց: Երեք երիտասարդ կանայք դատապարտվել են 2 տարվա ազատազրկման այն բանի համար, որ հակապուտինյան «աղոթք» են երգել Հիսուս Փրկչի տաճարում: Դա հերթական տրամաբանական քայլը դարձավ հասարակական կարգի խախտումների դեմ ջանասիրաբար պայքարող Վլադիմիր Պուտինի համար:
Նախագահի պաշտոնում պարոն Պուտինի վերընտրվելուց հետո 100 օրվա ընթացքում ընդունվեցին հասարակական բողոքի ակցիաների վերաբերյալ նոր, խիստ օրենքներ:
Ընդդիմության առաջնորդների տներում խուզարկություններ անցկացվեցին: Ռեժիմի նման գործողությունները ակնհայտ անհանդուրժողականություն են նրանց դեմ, ովքեր վիրավորում են պարոն Պուտինի նոր դաշնակից ուղղափառ եկեղեցուն և պատրիարքին:
Դժբախտաբար, ես չկարողացա անձամբ լսել դատավճիռը, որը կարդացվել է մի քանի ժամ: Դատարանի շենքի մոտ հավաքված ամբոխը խանգարեց ինձ ներս մտել, այդ իսկ պատճառով ես կանգնեցի դռների մոտ ու սկսեցի պատասխանել լրագրողների հարցերին: Հանկարծ ոստիկանների մի խումբ բռնեց ինձ ու փաստացի սկսեց քարշ տալ՝ ոտքերիցս ու ձեռքերիցս բռնած:
Նրանք ինձ գցեցին ոստիկանական մեքենան՝ հրաժարվելով բացատրել, թե ինչի համար են ինձ ձերբակալում: Երբ ես փորձեցի կրկին այդ մասին հարցնել, ինձ վրա բռնություն գործադրեցին: Ոստիկաններն ինձ խեղդելու փորձ արեցին և մի քանի հարված հասցրին, որից հետո տեղափոխեցին ոստիկանության բաժանմունք՝ բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցների հետ:
Մի քանի ժամ անց ինձ բաց թողեցին, սակայն մինչ այդ ասացին, որ ինձ քրեական հետապնդում է սպառնում՝ ոստիկանի վրա հարձակման համար: Վերջինս պնդում է, որ ես իրեն կծել եմ:
Այդ՝ աբսուրդի նմանվող մեղադրանքի վրա միայն ծիծաղել կարելի է: Գոյություն ունեն բազմաթիվ լուսանկարներ և տեսագրություներ այն մասին, թե ինչպես են ոստիկանները հարձակվել ինձ վրա : Սակայն մի երկրում, որտեղ հնարավոր է երգի համար դատապատվել 2 տարվա ազատազրկման, ծիծաղելու ցանկություն ատանձնապես չի առաջանում:
Իմ կապտուկները կանցնեն մի փոքր ավելի շուտ, քան Pussy Riot-ի մասնակիցները կարող են ազատվել և կրկին տեսնել իրենց փոքրիկ երեխաներին: Նախկինում Պուտինի քննադատներն ու թշնամիները բանտում են հայտնվել մի շարք մտացածին քրեական մեղադրանքներով՝ մեքենայություններից մինչև ահաբեկչություն:
Սակայն հիմա դիմակները պատռվել են: Հենց Pussy Riot-ի երեք անդամներն են դարձել առաջին իրական քաղբանտարկյալները:
Նման անամոթ քայլը պետք է տագնապ առաջացներ, սակայն Ազատ աշխարհի առաջնորդները կարող են աչք փակել այն ամենի վրա, ինչը հարմար են գտնում:
Թվում է, կատարվածը սովորական բան էր ոչ միայն պուտինյան դատական համակարգի համար: Միջազգային արձագանքը նույնպես բացարձակ սովորական էր: Օբամայի վարչակազմի պաշտոնական երկայացուցիչը դատավճիռն անվանել էր «անհամապատասխան», կարծես բանտարկության ժամկետի երկարությունը միակ խնդիրն էր:
Ռուսաստանի Սահմանադրությունը հասանելի է համացանցով, սակայն դա միջնադարյան ցուցադրական մի բան է, որը ոչ մի կերպ կապված չէ քրեական օրենսգրքի հետ:
Պարոն Պուտինին չի մտահոգում այն, թե ինչպես կարձագանքի արևմտյան մամուլը և թե ինչ կգրեն Twitter-ում՝ հաջակցություն Pussy Riot-ի: Նրա ընտրողները նույնպես չեն անհանգստանում:
Ուրբաթ «Ведомости»-ն հաղորդել էր, որ Deutsche Bank-ի նախկին ղեկավար Յոզեֆ Ակերմանը, հավանաբար, կտնօրինի բարեկեցության ռուսական ինքնիշխան հինադրամը, որում մի քանի հարյուր միլիարդ դոլար գումար կա: Եվ քանի դեռ բանկիրներն ու արևմտյան վերնախավի (էլիտայի) այլ ներկայացուցիչները հմտորեն արձագանքում են պարոն Պուտինի կոչերին, իրավիճակը Ռուսաստանում միայն կվատանա:
Եթե ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաներն իսկապես այդպես «լուրջ անհանգստացած են» Ռուսաստանում խոսքի ազատությամբ, ինչպես իրենք են ասում, ես նրանց կառաջարկեի դադարեցնել ներկայում Սենատում վերանայվող Մագնիտսկու օրենքի հակազդումը: Այդ օրենքը ընդունվելու դեպքում կսահմանի վիզային և ֆինանսական պատժամիջոցներ պետական այն պաշտոնյաների դեմ, որոնք կյանքի են կոչում կրեմլյան ռեպրեսիվ պլանները:
Պարոն Պուտինի համար բացարձակապես կարևոր չէ, կշահի՞ նա արևմտյան մամուլում PR պայքարը, թե՞ ոչ: Նրան հետաքրքիր չէ այդ պայքարը: Նրան և նրա ընկերների համար կարևոր են միայն փողն ու իշխանությունը: Այդ օրվա միջադեպը պարզ հասկացնել է տալիս, որ նրանք կպայքարեն այդ երկու երևույթների համար այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական բանտերը չեն լցվել»:
Գարի Կասպարով՝ The Wall Street Journal-ի գրող խմբագիր, ռուսական ժողովրդավարական «Միացյալ քաղաքացիական ճակատ» կազմակերպության առաջնորդ, ԱՄՆ-ում տեղակայված Մարդու իրավունքների հիմնադրամի ղեկավար
Նյութը՝ 1in.am-ից



