Araratnews.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ողջունում է Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող նոր միջոցառումներ կիրառելու Եվրամիության որոշումը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Կրիստիանե Վիրցին: Մերկելի կարծիքով՝ այս միջոցառումները, կախված Ռուսաստանի գործողություններից, կարող են և խստացվել:
«Այժմ ռուսական կողմը պետք է որոշի՝ գնալու է լարվածության թուլացման ու համագործակցության ճանապարհով, թե ոչ», – Մերկելի խոսքերն է փոխանցում Վիրցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



