Ողջ ներաշխարհս լցված է կարոտի թանձր ելևէջներով և ստիպում են հնազանդվել նրանց գոյության հետ... .
Ինչու՛ պիտի իմ հոգու պատերին քանդակեմ ԿԱՐՈՏ ու խոնարհվեմ այդ քանդակի առջև և իբրև պարգև` ինչու՛ է փորձում իմ ողջ էությունը այս զգացմունքը ներկել հենց ԹԱԽԾԻ ԹԵՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ...
Ինչու չի՛ լքում այս զգացմունքն ինձ և ինչու՛ է այն իմ կյանքի համար դարձել կարևոր ու պարտադիր ընկեր...
Ինչու՛ է հագել մենության զգեստ ու վերածվելով ԹԱԽԾԻ` աչքերս լցվել....
Անգամ կարելի է խելագարվել նրա խո՛րը ու իմաստու՛ն մասնիկների մեջ, բայց նաև խորանալով նրա անբացատրելի` անգամ թափանցիկ հուզականության մեջ, կարող ես քեզ համար մի նոր աշխարհ կերտել ...
Բայց և չե՛մ ուզում իբրև շլացնող հմայք` ԿԱՐՈՏԸ փարվի դեմքիս ու դառնա հայացք, բայց նաև չե՛մ ուզում, որ ԿԱՐՈՏՆ ու ԹԱԽԻԾԸ իբրև զույգ քույրեր` դառնան ինձ համար անգու՛յն ժպիտներ....
Չգիտեմ ինչու՛ եմ անդադար կարոտում...
Պատճառը որն է` դեռ չե՛մ հասկանում...
Սի՛րտ իմ` սիրի՛ր, սիրի՛ր ԿԱՐՈՏԻՆ,
Կարոտելով կսիրես է՛լ ավելի,
Սիրելով` գիտե՛մ, շա՛տ կկարոտես,
Ավելի ուժգի՛ն, ուժգի՛ն կսիրես...
ԿԱՐՈ՛Տ, սիրել՛ս, շատ եմ սիրում քեզ,
Հոգիս ու սիրտս չե՛ն հալածի քեզ.
ԿԱՐՈ՛Տ` ի՛մ հայացք, ի՛մ հոգու ընկեր ,
Իմ ՍԻՐՏԸ չի՛ վնասի ՔԵԶ երբեք....
Եվ ինչու եմ Ես այսքան կարոտում ու կարոտելով նորի՛ց ԿԱՐՈՏ կանչում...
Չգիտեմ ինչու՛, բայց կարոտու՛մ եմ....
Չգիտեմ ինչու՛, բայց միշտ թախծու՛մ եմ...