Տեսեք, թե ինչպես են այս մարդկանց խաբել ու օգտագործում, թույլ տալով միայն բիզնես դաշտում «թպրտալ», սակայն երբեք՝ քաղաքական կամ իշխանական ոլորտներում: Մարդը 20 տարի օգտագործվելուց հետո է «գլխի ընկնում», որ այսպես շարունակել հնարավոր չէ: Ո՞նց են սփյուռքահայության ուղեղները կերել` գլուխները մտցնելով, թե հայրենիքին ծառայել նշանակում է հլու-հնազանդ ծառայել «հայրենի իշխանություններին», առանց քիթները խոթելու նրանց «ներքին գործերի» մեջ: Լա՜վ, մի՞թե ամերիկյան շինարարության բնագավառի հսկաներից մեկին, միլիոնատիրոջ մարդուն դուր է գալիս դառնալ հանցագործ կլանի ձեռքի խաղալիքը, օտարի նշանակած գործիքի՝ գործիքը...
Կից նյութն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/828336423864060
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել