Առավոտ էր: Հայոց աշխարհի լուսապայծառ առավոտներից մեկը: Ավարտվել են 2018թ. նախագահական ընտրությունները:
Ազատության հրապարակ: Հրապարակ են գալիս «ավազակապետության կազմաքանդիչների» ջոկատների անխոնջ մարտիկները: Հի-մա, Հի-մա… գոռոմ-գոչում են նրանք, հետո սկսվում է «քեֆ-ուրախությունը», պարում են, հոգնելուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կարդում է հերթական «դասախոսությունը»… քնում են, արթնանում են ամեն ինչ ջարդուփշուր անելու համար բավարար էներգիայով, էլի` հի-մա, հի-մա, բայց Տեր-Պետրոսյանին ավելի շատ «քեֆ-ուրախությունն» է դուր գալիս, պարում են, Բեթհովենի ուղեկցությամբ բեմ է բարձրանում Մեծ առաջնորդը` իրենց չմիացած «տականքների ու դավաճանների» ցուցակը ձեռքին, կարդում է մի 100 հոգու անուն, հետո նորից ճիչ ու ուրախություն… :
2018 թվական: Նորից Ազատության հրապարակում են: ՀԱԿ-ի հույսը հիմա ԲՀԿ-ն է: Անհամբեր սպասում են: Սպասումից բերանները չորացել է: Բայց նա չկա ու չկա: Անհանգստանում են՝ կարող ա իշխանությունները ճնշում են գործադրել վրան: Չէէէէէ, մի տեսակ չեն հավատում: Վերջապես մեկը մոտենում է առաջնորդին ու ականջին ինչ-որ բան շշնջում: Դատելով դեմքի արտահայտությունից՝ ամեն ինչ պարզ է դառնում:
Դեպրեսիա, ընկճախտ…. Համատարած հուսալքություն է տիրում:
Բայց իրենց անցած պրակտիկան թույլ է տալիս արագ կողմնորոշվել: Վազում է, արագ վերցնում է բարձրախոսը, ուզում է գոռալ, բայց չի կարողանում, ձայնը կտրվում է: Դատելով ամեն ինչից արդեն երկրորդ անգամ, ՀԱԿ-ը Ծառուկյանին ու նրա Բարգավաճին նորից անվանելու է թալանչիներ, դավաճաններ, թաթար-մողոլներ, նորից հիշելու է 2008թ. մարտի 1-ը, սափրագլուխներին և այլն:
Արթնանում է ծանր տրամադրությամբ մահճակալի կողքին:
Իսկ իրականում ՀԱԿ-ը չունի և երբեք էլ չի ունեցել որևէ ծրագրային նպատակ կամ լուրջ ծրագիր։ Անզորությունից քիչ թե շատ ստանդարտից դուրս ցանկացած նախաձեռնություն ոգևորություն է առաջացնում նրանց մոտ, և աղը վերցրած, վազում են այդ «վարունգին աղ ցանելու»: