Replik.am-ը գրում է.

ԱՄՆ ադմինիստրացիան հաջորդ շաբաթ, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի իրավիճակի հետ կապված Մոսկվայի և Վաշինգտոնի տարաձայնությունների ֆոնի վրա կխստացնի տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Ինչպես ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը, ում անունը չի հրապարակվում, ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների ցուցակում կարող են հայտնվել մասնավորապես ռուսական բանկերը, ինչպես նաև ընկերություններ, որոնք աշխատում են էներգետիկ և ռազմա-արդյունաբերական ոլորտներում: Հարկ է նշել, որ չի հայտնվում, թե կոնկրետ որ ընկերությունների նկատմամբ կարող են նոր պատժամիջոցներ կիրառվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել