Սիրիայում գլխատել են առնվազն 50 ասսադական զինվոր։ Բայց կասեք նորությունը որնա՞, էս արդեն 3 տարի գլխատում են, 3 տարի բռնաբարում ու քանդում են ինչ հնարավորա քանդել։ Ընդհանուր զոհերի թիվը պատերազմի մոտ 200 հազարա մոտավոր հաշվարկներով։ 50 ավել, 50 պակաս։
Նորություն նրանումա, որ լուրը տալիս են Ալ Ջազիրա լրագրողները, նույն այն լրատվականի, որը ներկայացնում է Քաթարի իշխանության շահերը ու սնվում է նույն Քաթարի կողմից։ Հետաքրքրականը նրանում է, որ նույն Քաթարի իշխանությունների կողմից են սնվում նաև Սիրիայում արդեն երրորդ տարին պատերազմող զինյալ խոշորագույն խմբավորումների մեծ մասը։ Շնորհիվ հենց հզորագույն սուննիների՝ Քաթարի, Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի այսօր Սիրիայում ունենք այն ինչ ունենք՝ աշխարհի բոլոր ծայրերից ժամանած ծայրահեղական վարձկանների բանակներ, որոնք պայքարում են թշնամական ալևիների դեմ, 200 հազար սպանված բոլոր կողմերից, իսկ Ասսադը դեռ տեղում է, բանակն էլ կռվում է։
Նորություն նրանում է, որ սնուցողների համար բացահայտ է դառնում, որ վարձկան պատերազմները ոչ միշտ են հաջող ավարտ ունենում։ Ու այսօր ISIS կոչվածը սիրիական բազմաթիվ սպանդներից հետո թրքական զենք զինամթերքով, սաուդյան ու քաթարյան փողերը գրպաններին Իրաքում մահմեդական պետություն է ստեղծում, ընդ որում ոչնչացնում շիահ մահմեդական հուշարձաններ, սպանդի ենթարկելով նրանց, ովքեր դեմ են սուննի շարիաթին։ Ու հապճեպ Սաուդյան Արաբիան պաշտոնապես հայտարարում է, որ երբևէ չի ֆինանսավորել ISIS-ին, իսկ Ալ Ջազիրան գրում է զինյալների դաժանությունների մասին Սիրիայում։
Տեսանելի փաստերը դիտարկելով կարող եմ ասեմ, որ Քաթարը, սաուդիտներն ու Թուրքիան նման են տհաս դեռահասների, ովքեր սեփական հաճույքի/շահի համար ուզածիդ չափ նավթ են լցրել այրելու շրջակա անտառը, իսկ այն պահին, երբ հասկացել են, որ նպատակին չեն հասել, իսկ անտառը ամբողջությամբ այրվում է, փախնում են՝ ձևացնելով, իբր իրենք եղածի հետ կապ չունեն։
Անտեսանելի փաստերը փորձելով դիտարկել, կարող եմ եզրակացնել, որ այս ամենն էլ Մեծ Խաղի հերթական մասերից մեկն է, որի արդյունքում ծայրահեղականներին հերթական փուլում կզոհաբերեն՝ ստեղծելու Քրդական պետություն Իրաքի ու Սիրիայի հյուսիսային մասերից բաղկացած՝ նավթով հարուստ, Իրանի ու ԱՊՀ սահմանին մոտ, որը հիանալի հարթակ կլինի տարածաշրջանը տնօրինելու ու Ռուսաստանի հարավային սահմաններին մոտ լինելու համար։