Aravot.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որը կարող եք կարդալ ներքեւում. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, բարի կամք դրսեւորելով, հաշվի առնելով փաստը, որ 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միակողմանի ընդունել է Ժնեւի 1949թ. Կոնվենցիան, իսկ 2002թ., որպես հավելում, նաեւ քառակողմ համաձայնագիր է կնքվել ԼՂՀ իրավապահ մարմինների եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջեւ, դիմել է Ադրբեջանի Հանրապետության՝ ԼՂՀ տարածքում ձերբակալված քաղաքացիների գործը քննող քննիչին՝ ձերբակալվածների հետ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների տեսակցությունը թույլատրելու խնդրանքով: Քննիչը հանձնաժողովի միջնորդությունը բավարարել է:
Հանդիպումը կայացել է այսօր՝ հուլիսի 26-ին: Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, հիմք ընդունելով անօրինական կերպով ԼՂՀ տարածք մուտք գործելու եւ մի շարք ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները, համարում է, որ ի դեմս Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւի, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի եւ քննությամբ դեռեւս ինքնությունը չպարզված անձի, գործ ունենք առնվազն հատուկ պատրաստվածություն անցած հանցավոր խմբի հետ, որի գործողությունների արդյունքում այս պահի տվյալներով կա 2 զոհ, այդ թվում՝ մեկը՝ անչափահաս, եւ մեկ ծանր վիրավոր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



