ՀԱՐՑ
Օրգազմից հետո իմ կուրծքը միշտ պատվում է կարմիր բծերով, ինչից ես և ամուսինս մտահոգվում ենք: Գուցե ես որևէ լուրջ հիվանդությա՞մբ եմ տառապում:
ՊԱՏԱՍԽԱՆ
Աստղիկ, 27 տ. Ո՛չ, դա ամենևին էլ վտանգավոր երևույթ չէ և ունի իր ֆիզիոլոգիական բացատրությունը: Բանն այն է, որ օրգազմը օրգանիզմի համար հաճույքաբեր սթրես է, որի ժամանակ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը և արագանում արյան հոսքը: Օրգազմին հաջորդող կարմիր հետքերը ավելի շատ բնորոշ են կանանց, սակայն պատահում են նաև տղամարդկանց մոտ: Կարմիր բծերի առաջացումը կապված է ենթամաշկային անոթների լայնացման և արյան հոսքի ուժեղացման հետ: Դա օրգանիզմի նորմալ ռեակցիան է, որը փաստում է իրական օրգազմի առաջացումը: Այնպես որ, անհագստանալու կարքիք չկա:
Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու