ԵՄ-ն քննարկում է ընդլայնման հնարավորությունըArmnewsTV.am-ը գրում է.

Եվրամիության ընդհանուր հարցերով խորհրդի նիստի օրակարգում է միության ընդլայնման հնարավորությունը: Նիստը նախագահել է Իտալիայի Եվրոպական հարցերով պետնախարար Սանդրո Գոցցին: Քննարկվել և հաստատվել է ընդլայնման հարցով ճանապահային քարտեզի նախնական տարբերակը:

Եվրամիության անդամ երկրների ներքին ինտեգրման գործընթացում տեղի ունեցած վերջին կարևոր իրադարձությունը եվրոգոտուն Լիտվայի միացման հարցն էր: Սկսած հաջորդ տարվանից Արևելյան Եվրոպայի մյուս երկրները նույնպես կանցնեն եվրոյին: 

 Օրակարգի մյուս կարևոր հարցը ԵՄ տնտեսական ընդհանուր աճի ապահովումն է ու դրա համար անհրաժեշտ մեխանիզմների մշակումը: Նոր աշխատատեղերի ստեղծումը եկող տարի կլինի Եվրամիության առաջնահերթությունը: Բոլոր ծրագրերի հեղինակը Իտալիան է, քանի որ այս տարվա երկրորդ կեսը Եվրամիության խորհրդում նախագահելու է հենց այդ երկիրը: Բայց ծրագրերը դուրս են վեցամսյա շրջանակից, դրանք վերաբերում են Եվրամիության երկարաժամկետ խնդիրներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել