5 րոպե, 15 րոպե , կես ժամ ... ու ոչ մի երթուղային :
 Միայն մի հատ 44 համարի երթուղային անցավ՝ ավելի քան 44 ուղևորով:

 Ուշ չէր՝ 10.30, քաղաքի կենտրոնում երթևեկությունը եռում է, իսկ ծայրամասերում մարդիկ ստիպված են կամ շախմատի ձի դառնալով և մի քանի անգամ ծալվելով տեղավորվել գազելի մեջ, կամ տաքսի պատվիրել, եթե գրպանում միայն վերջին 100 դրամը չի մնացել :

 Հարց. Ու՞ր են երթուղայինները:

Պատասխան չի ակնկալվում....

Հետաքրքիր է, միթե՞ եռուզեռը կանգ է առնում արևամուտին պես... Հազիվ մարդիկ շոգից խուսափելով զբոսնելու են դուրս գալիս, ու արդեն երթուղայինները չկան:
Տեղյակ չեմ արդյոք որևէ օրենք կա երթուղային տաքսիների աշխատաժամերի մասին,  բայց փաստը մնում է փաստ, որ երթուղայինները նույնիսկ մինչև կեսգիշեր չեն աշխատում:
Թերևս միայն գիշերային ժամերին չաշխատելը չէ խնդիրը, ցերեկային պիկ ժամերի դերլցված  գազելներն էլ այնքան հաճելի չեն:
Բնականաբար վարորդի աշխատանքն էլ հեշտ չի՝ առավոտից գիշեր ղեկի դիմաց, հազար տեսակի մարդ, մյուս կողմից էլ ՝ անտանելի շոգը, նորմալ աշխատավարձ էլ չկա:

Բայց դե դժգոհիր Ռուբի, դժգոհիր հայ ժողովուրդ, ով քեզ կլսի՞:
Մարդիկ կշարունակեն մտնել երթուղային, ու դրսից մեկին խնդրել որ դուռը փակի, կառավարությունն էլ կնայի ու կզարմանա, կամ կզայրանա, միգուցե կհիանա՞:

Եթե կա խնդիր , ուրեմն անպայման կգտնվեն լուծումները...
Դեռ մանկուց երազում էի, որ Երևանը շատ մեծ մետրոպոլիտեն ունենա, բայց ափսոս Սովետական Միությունը չհասցրեց, մեր օրերում էլ նման շինարարությունն արդեն անհնար է թվում:

Էլ մետրո չեմ ակնկալում, գոնե երթուղայինները թող բարելավվեն, ի վերջո ծայրամասերում ապրողներն էլ են մարդ , քաղաքացի ու իրավունք ունեն նորմալ ՆՍՏԵԼ երթուղային, այլ ոչ թե ծալծլվել , խցկվել կամ ժամերով ապարդյուն սպասել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել