Աշուն է…. Պարզկա օր է բացվում ահա: Ջրափոսերը ծածված են սառույցի բարակ. համարա աննշան շերտով: Բյուրեղյա թափանցիկության օդը հագեցած է վառած տերևների հոտով: Քար լռություն, կատարյալ անդորր է ամենուր:
Քայլում ենք աշնանային գույնզգույն տերևներով ծածկված հինավուրց այգու ծառուղիներով: Մեր քայլքին համընթաց խշխշում են այդ տերևները: Այգու լռությունը խախտվում է միայն այդ խշխշոցից:Կարիք չկա խոսելու: Մենք հասկանում ենք իրար առանց խոսքերի, թեև ծանոթ ենք ոչ այնքան վաղուց: Ուրախ եմ, որ հիմա իրար հետ ենք միասին, մեկդի ձգած առօրյա հոգսեր, գործեր: Եվ ինչու երկուսս էլ այսօր եկանք այս այգին իրարից անկախ: Միթե նույն զգացողության ենթակայության տակ էինք երկուսս էլ, կամ գուցե կանխազգում էինք, որ պիտի հանդիպեինք, տեսնեինք իրար և վերջապես համոզվեինք, որ գտել ենք իրար:
Լռություն է ու անդորր: Ասես բնությունն ինքը վախենում է խախտել այդ փխրուն լռությունը և երկյուղածությամբ հետևում է միայն երկուսիս, դատարկ այգում թափառող զույգ խենթերիս:
Ծառուղին առաջնորդում է մեզ դեպի փոքրիկ արհեստական լճակը: Կանգանծ ենք ահա լճափին ու նայում ենք ջրի հանդարտ ծփանքին: Դու բռնում ես ձեռքս. Ես դողում եմ, բայց զսպում ինձ, քարանում, որ չվախեցնեմ քեզ ու հօդս չցնդեցնեմ մինչ այս անծանոթ բայց հաճելի զգացողություններիս վայելքը: Ինչ-որ տեղ հեռվում լսվում է անցնող գնացքի սուլոցը:
Դու հայացքդ շրջում ես ինձ ու նայում վրաս: Ես շագանակագույն աչքերիդ մեջ տեսնում եմ չարաճճիության կայծեր, մանկական ինչ-որ ուրախություն: Հանկարծ դու կռանում ես, երկու ձեռքով վերցնում չորացած տերևների մի մեծ խուրձ և շաղ տալիս վրաս: Երկարում եմ ձեռքերս ու փորձում բռնել քեզ: Դու ծիծաղում ես բարձր ու զրնգուն ծիծաղով ու սկսում վազել: Ես հետևում եմ քեզ: փոքր երեխաների նման մենք սկսում ենք վազվզել ծառուղիներով: Այգում հայտնվում է տարեց մի կին իր շնիկի հետ: Զարմանալիորեն նման էին նրանք` երկուսն էլ ծեր, կնճռոտված ու տգեղ:
Ահա ինձ հաջողվում է վերջապես բռնել քեզ: Մենք երկուսս էլ սկսում ենք ծիծաղել, քրքջալ, վայելել մեկմ եկու ներկայությունը, մեր երջանկությունը: Հանկարծ երկուսս էլ լրջանում ենք, անթարթ նայում իրար: Հետո: Հետո դու գրկում ես ինձ, գրկում շատ շատ ամուր շնչակտուր լինելու աստիճան: Չեմ էլ հասկանում, թե ինչպես շրթունքներդ հպվում են կիսափակ աչքերիս, իջնում ներքևդանդաղ համբույրներով ու ձուլվում շուրթերիս: Տիեզերքն այդ պահին կանգ է անռում երկուսիս համար: Համբույրի այդ մի քանի ակնթարթներն ինձ հթվացին մի ողջ հավերժություն: Այդ մի քանի ակնթարթներին մենք էինք Տիեզերքի առանցքը և չկար ոչ ոք և ոչինչ ինձ համար բացի քեզանից և քո համար բացի ինձանից: Ես կորցրել էի տարածության ու ժամանակի զգացողությունը այդ մի քանի ակնթարթների ընթացքին:
Ապա դու ծանր հոգոցով գլուխդ հակում ես ուսիս ու մենք նորից անշարժանում ենք, ուղղակի քարանում: Տարեց կինն հավանաբար ցայտնոտի մեջ իր տեսախից, կլորացաց աչքերով նայում էր մեզ` շվարած ու զարմացած: Հանդիպում եմ նրա հայացքին: Համակ հակակրանք ու արհամարհանք էր արտահայտում այդ հայացքն այդ պահին: Ես դիվական քմծիծաղում եմ: Կինն ուրվական տեսածի նման շտապով հեռանում է իր տգեղ շնիկի հետ, որ ընդդիմանում էր` գտած ոսկորը կրծելու համար: Նույնիսկ նրա քայլվածքն էր հակակրանք ու արհամարհանք արտահայտում: Ես աննկատ ժպտում եմ նույն դիվական-չարաճճի ժպիտով ու մտքումս անմիջապես պիտակում այդ հայացքն ու քայլվածքը. «Բա մեր ժամանակվա սերունդն այսքան փչացած էր» : Դու նայում ես ինձ անթաքույց հետաքրքրություն արտահայտող հայացքով, թե ինչու եմ ժպտում: Ես գլխով ցույց եմ տալիս շտապով հեռացող կնոջը: Մենք ծիծաղում ենք, ապա իրար ձեռք բռնած վազում դեպի լճափ:
Մոտակայքում ամառային բացօթյա սրճարանն էր, որը որքան էլ որ տարօրինակ է դեռ աշխատում էր: Աթոռները հավաքված էին և սրճարանի ասֆալտե հրապարակի վրա միայն մետաղե սեղանիկներն էին և հովանոցների կմախքները: Ամեն ինչ տերևածածկ էր: Ձանձրույթից հորանջող վաճառողը մեզ տեսնելով աշխուժանում է: մենք մի շիշ գինի ենք վերցնում: Դու խնդրում ես բարձր բերանով նրբաճաշակ ըմպանակներ հասարակ բաժակների փոխարեն:Նստում ենք հեռավոր մի սեղնաիկի մոտ: Դու միշտ էլ չես սիրել երևալ տեսադաշտում: Նույնիսկ հիմա ես փորձում աննկատ մնալ: Մենք նստած ենք դեմքով դեպի լճակն ու դանդաղ ծատ ծատ դանդաղ վայելում ենք կիսաքաղցր գինին: Վաճառողը միացնում է նվագարկիչը և տարածվում է ինչ որ տխուր երաժշտություն` չափազանց մելամաղձոտ, չափազանց աշնանային:
Աշնան ուրվականն է թափառում ամենուր
Վառելով խարույկներ չորացած տերևների:
Դու նորից գլուխդ հակում ես ուսիս: Դու այդ շարժումը դեռ կանես բազմիցս: Չէ որ դա քո սիրած դիրքն է երբ մենք մենակ ենք երկուսով:
Երկուսս էլ երիտասարդ ենք հավատքով ու հույսով լի, որ մեր սիրույն համարունենք դեռ մի ողջ կյանք ու մի ողջ հավերժություն:
Իսկ դեռ երեկ ինչքան ջերմ էր ամեն ինչ
Եվ մենք մոռացել էինք ածնան մասին:
Հավերժություն …… Ինչքան դառն ու ծաղրական է հնչում ինձ համար հիմա այդ հավերժությունը: Ինչքան կարճ տևեց այդ հավերժությունը մեզ համար, ինչքան ակնթարթային եղավ մեր «հավերժությունը» :
Հիշողությունը սիրում է քմահաճ կատակներ: Հիմա ես ծատ բան եմ մոռացել: Անցել է չափազանց շատ ժամանակ գուցե: Հիմա ինձ չի մնացել և ոչ մի լուսանկար քեզանից:Սկսել եմ մոռանալ դեմքդ: Առանձին հատըվածներ հիշում եմ անշուշտ, աչքերդ օրինակ, շագանակագույն աչքերդ, թավշե փափկությամբ մազերդ, բայց այդ հատվածներն այլևս չեն ձևավորում ամբողջական դիմապատկերդ հիշողույթանս մեջ: Գուցե իրականում շատ ժամանակ էլ չի անցել մեր ակամա բաժանումից, սակայն այն չափազանց շատ է ինձ համար: Հիմա արդեն մոռանում եմ ձայնդ: Տպավորվել է միայն շշնջոցդ ականջներիս մեջ: Հաճախ գիշերները երբ անքնության հերթական պոռթկումներն եմ ունենում, թվում է` շշնջում ես ականջիս, ինչպես երբեմն անում շշնջում էիր, փորձում հանգստացնել ինձ: Այդ պահերին ես ակամա երկարում եմ ձեռքս, բայց ավաղ…. Սառը մեռելային դատարկությունն է կողքիս:
Հիշում եմ հատկապես քո վերջին խոսքերը: Այդ պահին քո համար հետաքրքրի չէր, թե ովքեր կային հիվանդասենյակում, ովքեր էին շրջապատել անկողինդ: Պարզապես շշնջացիր շատ կարճ ու հիանալի ձևակերպված (Աստված իմ, ամբողջ կյանքում թե բանավոր և թե գրավոր խոսքը քո մոտ համարյա արվեստի էր հասցված իր ճշգրտությամբ ու նրբաճաշակությամբ, և նույնիսկ վերջին խոսքերդ այդպիսին էին) վերջին խոսքերդ կտրվող շնչառությանդ հևքի միջից. <<Կհանդիպենք հավերժության մեջ: Ես քեզ սիրում եմ և կսիրեմ առհավետ» :
Ես այդ պահին չհասկացա քեզ: Չէի էլ ուզում հասկանալ, չէի էլ ուզում հավատալ ուղղակի, որ Հավերժությունը քեզ խլում է ինձանից: Բայց այլընտրանք չունեի. իրականությունը չափազանց դաժան, նյութական ու առարկայական ձևով ստիպեց ինձ հասկանալ, որ Դու այլևս Հավերժությանն ես պատկանում:
Սրանք հիշողություններս, իսկ որն է ներկաս:
Հիմա նորից նույն այգում եմ: Վերստին քայլում եմ մեր քայլած ծառուղիներով վերհիծում, վերապորում եմ մեր ապրած կարճատև «հավերժության» ամեն մի ակնթարթը: Զգում եմ անհանգիստ ծակոցներ սրտիս շրջանում: նստում եմ լճափին ուղղակի չորացած կիսաթած տերևենրին:Հանում եմ դեղի տուփը: Հիմա արդեն ստիպված եմ սրտիս աշխատանքը կարգավորել դեղահաբերով: Ուղիղ երկու հաբ ամեն մի անհանգստության ժամանակ:
Մեկ, երկու…. Իսկ ինչու երկու և չասենք տաս, կամ քսան:Ինքնամոռաց հածվում եմ տուփի ողջ պարունակությունը` ուղիղ քսանվեց, ճիծտ իմ կյանքի ապրած տարիների քանակով է:
Մի ումպով կուլ եմ տալիս սպիտակ սպիտակ դեղահաբերը: Նախ զգում եմ շատ ուժգին ծակոց սրտիս մեջ, ապա պրկում ամբողջ մարմնովս, իսկ հետո… հետո-ն այլևս չկա ինձ համար…. Զգում եմ թեթեևություն անսահման թեթևություն փետուրի նման:
Ես տեսնում եմ քեզ: Առավել գեղեցիկ ես, առավել հմայիչ: Ձեռքիդ գինու շիշն է , մյուսում երկու ոսկեզօծ ըմպանակներ: Գալիս ես ինձ ընդառաջ: Ուրախ ես, երջանիկ թեթև հայացքով նայում ես ինձ:
Փոքր-ինչ շվարած եմ:
- Մի վախեցիր, այստեղ այլևս չկա ցավ ու տառապանք, կարոտ ու թախիծ,- լսում եմ ինչ որ մեկի անծանոթ ձայնը:
Կտրուկ շրջվում եմ: Մի փոքր հեռվում կանգնած է մեկն ու լայն ժպիտով նայում է ինձ: Ամբողջ էությամբ ջերմություն ու հարազատություն է ճառագում: Աստված իմ ծանոթ են աչքերը: Միթե նա է տարեց կինն իր տգեղ շնիկով:
- Նա քեզ է սպասում,- ասում է նա նույն հարազատությամբ ու ջերմ ժպիտով,- գնա նրա մոտ: Չես սխալվել ես եմ:
- Բայց …,- շվարում եմ ես:
- Ամբողջ կյանքս չբավարարեց հասկանալու համար, որ Սերն է կարևորը, և Սերը երբեք չի անհետանում,- հնչեց պատասխանը նույն երջանիկ ձայնով: - Հավերժությունն օգնեց հասկանալու, որ Սիրո չափանիշները տարբեր են մեր չափանիշներից:
Նա մի պահ լռեց ապա շարունակեց.
- Դեռ կխոսենք, գնա, գնա Նրան ընդառաջ, շտապիր:
Ես վազում եմ քեզ ընդառաջ: Գրկում եմ քեզ մի քանի ակնթարթից, ուզում եմ արտասվել, բայց ընդամենը ժպտում եմ արտասվել չկարողանալու անկարողությունից:
- Բարև սիրելիս, ես ասում էի չէ, որ կհանդիպենք Հավերժության մեջ: Բարի գալուստ, սա Հավերժությունն է: Մի վախեցիր այստեղ Սիրո թագավորությունն է, իսկ Սիրո մեջ երկյուղ չկա: Անիմաստ է մի արտասվիր, միևնույնն է չես կարողանալու, այստեղ չկա լաց ու արտասուք, տառապանք ու ցավ, կարոտ ու թախիծ: Ես սիրում եմ քեզ ու կսիրեմ հավետ:
Ես հասկանում եմ միայն, որ դու իմ կողքին ես, այնքան նյութական այնքան իրական այնքան առարկայական, ինչպես եղել ես ժամանակ առաջ, ժամանակ, որ այստեղ Հավերժության մեջ մեր համար այլևս գոյություն չունի, ժամանակ, որ այստեղ մեր հավերժության մեջ ուղղակի չկա:
Իսկ հետո: Ընդամենը «մարմին» կոչված հողածին զանգվածը որ ի վերուստ դատապարտված է նորից հող դառնալու, ծածկվում է սպիտակ սավանով և արձնագրվում է հերթական «ինքնասպանություն» որակված արարքը` առանց հաղորդակից Հավերժությանը, մեր` երկուսի, իմ ու քո հավերժությանը: