Սևավոր կամ ծիծակաքիթ քյառթակիրները բնության մեջ վայրի վիճակում պատահում են գլխավորապես 3-րդ մաս և Կայարան կոչվող արգելանոցներում: Սովորաբար սնվում (կուշկվում, լռվցնում) են խմբերով՝ «թայֆաներով»: Քյառթ կրում են միայն արուները: Բացի քյառթից՝ արուին կարելի է տարբերել նաև բացարձակ սև (երբեմն՝ զոլավոր) փետրածածկույթով, իրանի երկարությանը անհամապատասխան երկար ստորին թաթերով (ծիծակ, դագաղ, չարոխ), պարբերաբար թքելու սովորությամբ: Հասուն առանձնյակների մոտ իսպառ բացակայում է ճակատը (որոշ բնագետներ ենթադրում են, որ այն թաքնված է յուղոտ փետրագագարի՝ «չոլկի» տակ): 

Բազմանում են միայն հարուստ ժամանակ կամ ցեղակցի՝ «խարեբի» ծնունդից ծնունդ: Բազմացաման բարենպաստ վայր է համարվում Կրկեսի հովիտը: Շատ գիտնականների թյուրիմացության մեջ է գցում արուների՝ ձվադրման դիրք ընդունելու՝ «պպզելու» փաստը: Նկատված է, որ այդ դիրքում քյառթերը զգալիորեն տափակում ու անհամանում են: Քյառթ օրգանի նշանակությունը մնում է անհայտ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ դրա երկարությունն ու սրությունն ինչ-որ կերպ պայմանավորում են քյառթակրի՝ «թայֆում» գրաված դիրքը: 

Քյառթակիրները միմյանց հետ շփվում են տարօրինակ, հաճախ՝ անհոդաբաշխ ձայնարկությունների միջոցով, որոնք, որքան էլ զարմանալի է, հաճախ հիշեցնում են մարդկային լեզուն: Հայտնի է, որ քյառթակիրներին հիպնոսացնում կամ, այսպես ասած, «տանում» է իրենց որոշ ցեղակիցների կլկլաձայն մռինչը: 

Անտարբեր չեն կանեփի հանդեպ, չնայած՝ էությամբ գիշատիչ են: Այժմ գրանցված են Կարմիր գրքում: Ներկայումս հաշվվում են քյառթերի ավելի քան տաս տարատեսակներ, որոնցից առավել տարածված են Qyartus Qyartus (քյառթ սովորական), Qyartus Trepartis (երրորդմասցի քյառթ), Qyartus Vulgaris (գեղական քյառթ) ու Qyartus Vicinus (քյառթու հարևան): Ի սկզբանե Երևանում դոմինանտ դիրք գրաված երրորդմասցի քյառթերն այժմ ակտիվորեն դուրս են մղվում ամեոբաներին հատուկ հատկանիշներ արտահայտող առավել հարմարվող, ագրեսիվ գեղական քյառթերի կողմից: 

Քյառթերի պաշտոնական կրոնը Ճիշտն է:
Նրանց հիմնական սանրվածքի անունն է` Պայքար վերմակի տակից
Քյառթական փետրավորման դասական տարբերակ: Դրա ժամանակ մազերը մաքսիմալ թաթախվում են դեսերտի՝ ժելեի կամ կենդանական աշխարհի ներկայացուցչի՝ գելի մեջ: Ինչպես է արվում երկրորդը, դժվար է պատկերացնել, ու դա մնում է քյառթերի չբացահայտված գաղտնիքներից մեկը: Հաջորդ քայլով փետրածածկույթը հատիկ-հատիկ շարվում է ճակատի վրա՝ հավանաբար չորանալու նպատակով:

Աղբյուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել