Լավ հանգստացա՞ք Թուրքիայում: Ամեն ինչ լա՞վ էր: Բողոքներ չունե՞ք: Դե լավ ա, ուրեմն սկսեք պատրաստվել ապրիլ-24-յան միջոցառումներին. ընդեղ դրոշ վառել ա, թուրքերի մաման գոռալ ա, սգալ-ողբալ ա, ալամ աշխարհին մեղավոր հանելով, բայց ձեր աչքի գերանը չտեսնելով: Է լավ, վե՜րջը: Եթե ինչ-որ տեղ, մի կերպ հասկանում ես թուրքական ապրանքներ առնողներին, քանի որ այլընտրանքը չինական անորակ զիբիլն ա, ապա ոչ մի կերպ չես հասկանում հենց Թուրքիայում հանգստացողների տրամաբանությունը: Պրիստի՞ժ ա, թե լավ են կերակրում: Քչերը նույն գնով անորակ չինական կառնեն՝ թուրքականի փոխարեն, որովհետև ընտրությունը մեծ չի: Տեղակա արտադրություն էլ ունենք, բայց դեռ գովազդի կարիք ունի: Իսկ այ հանգստացողները լիքը ընտրության հնարավորություն ունեն, բայց ընտրում են Թուրքիան, որ հետո իրենց կանայք, սուրճի սեղանի մոտ ասեն. «Դե ես տարի Անթալիա հանգստացանք», էրեխեն էլ դասարանցիների մոտ գլուխ գովա, ինքն էլ խիղճը հանգիստ ամեն առիթով խոսա, որ Անթալիայի ամենալավ հյուրանոցում էին, ու համարի պատուհանները նայում էին ուղիղ ծով (թե ո՞ր ծով, մի քիչ կդժվարանան ասել):
Չէ, ես նախանձ ու պարապ չեմ: Ես մեր Սևանով էլ կբավարարվեմ, մանավանդ, որ ծով առանձնապես չեմ սիրում: Դե Վրաստանն էլ կա ու կա: ԲԱՅՑ, եթե դուք պետք է գնաք կայֆավատի, հետո գաք ու աշխարհից պահանջեք ճանաչում, ամեն առիթով քրֆեք թուրքերին, մամլո ասուլիսներին խստորեն դատապարտեք Էրդողանի քայլերը, Թուրքիան էլ ձեր հանգստացած փողերով, ձեր իսկ սփյուռքահայ հայրենակիցների արած լոբբիին հակադրի, ուրեմն լռեք, ու ոչ մի ծպտուն չհանեք Ապրիլի 24-ին: Կարող եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էլ չբարձրանալ՝ ձեր կոլեկտիվով ու հիմնարկի ծաղկեպսակով. դուք դրան արժանի չեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել