Սրանից մի երկու օր առաջ հերթական անգամ առնչվեցի Կյանքի Խոսք աղանդի գործունեությանը: Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկն ասաց, որ իրենց կուրսից երկու աղջիկ ակտիվ քարոզում են, որ Կյանքի Խոսքը աղանդ չի, բայց հերքում են իրենց անդամակցությունը այդ աղանդին: Ինձ դա հետաքրքրեց, որովհետև մի կողմից պարզապես անհրաժեշտ էր ադեկվատ տեղեկատվություն մատուցել, մյուս կողմից էլ, ցանկացա պարզեի, թե էդ աղջիկները ուղղակի ժողովրադավարուցան արած ուղեղներ ունեն, թե հենց ԿԽից են:
Ասեմ որ, երկխոսության սկզբում, մոտս դեռ տարակուսանք կար, քանի որ ականատես եղա նոր` ինձ մինչ այդ չհանդիպած, տակտիկայի ընդդիմապոսներիս կողմից, բայց դե մենք էլ ոնց ասվումա խոտ չենք ուտում ու արդեն մի քանի մեկնաբանություններից հետո, պարզ էր, որ ոչ միայն հաճախել են հավաքների, այլև անդամներ են: Հիմա ուզում եմ ծանոթացնել Ձեզ նորահայտ թեզերին ու տակտիկային, որոնք կարող են կիրառվել ձեր նկատմամբ, եթե ընկնեք ինչ որ նման բանավեճի կամ իրավիճակի մեջ:
1. Եթե մինչ այս կար կարծրատիպ, թե ԿԽականները չեն ստում, ապա դա որերորդ անգամ ապացուցվեց, որպես կեղծ կարծրատիպ: ԿԽականները ստում են իրենց` Կյանքի Խոսքին պատկանելիության մասին, որպեսզի զրուցակցի մոտ միանգամից չմիանան հոգեբանակաան պաշտպանական մեխանիզմները և նրանց ավելի հեշտ լինի մատուցել սեփական թեզերը: Որպես վառ օրինակ հենց Անժելա Սարգսյանի հրապարակաին ժղտումից հետո, այն տեսանյութերի հայտնվելը կարելի է դիտարկել, որտեղ նա քարոզներ էր կարդում ԿԽական հավաքների համար:
2. ԿԽականները մի հետաքրքիր տակտիկա են որդեգրել Հայ Առաքելեկան Եկեղեցու հանդեպ, ինչը դրսևորվում է մասնավորապես պոպուլիստական ազգայական ֆրազերով. “Առաքելական եկեղցին չի կարելի չհարգել թեկուզ նրա համար, որ ինքը մեր ազգային եկեղեցինա” տիպի արտահայտություններով սկսում են գլուխ հարթուկելը ու չես էլ նկատում, ոնց են զգուշորեն անցնում լոլոների, որ քրիստոնեությունը ու առհասարակ ՀԱԵ-ն խասյաթ ունի հալածելու ու դիսկրիմինացնելու փոքրամասնություններին:
Հատկապես ինձ զվարճացրեց, երբ հայտարարվեց, որ եկեղեցին հալածել է սևամորթներին: Նման պնդումները ՀԱԵ հասցեով արդեն իսկ աբսուրդային են, որովհետև բացի հայերից միակ առաքելական ժողովուրդը եթովպացիք են…
Առհասարակ, պետք է մեկընդմիշտ հիշել, որ եթե կաթոլիկ եկեղեցին շատ ամոթալի էջեր ունի իր պատմության մեջ, ապա մեր եկեղեցին երկբեք չի կիրառել ինկվիզիցիաներ, չի զբաղվել վհուկների որսով, չի դրել գերադրական նշան որոշ ժողովուրդների միջև ու առհասարակ, քրիստոնեության բոլոր ճյուղերի մեջ, այն միշտ էլ եղել է ամենահանդուրժողը: Ուստի թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն` մեր եկեղեցուն վերագրելով այլ եկեղեցիների արած-չարածները:
3. ԿԽականները վերանայել են նաև իրենց հին տակտիկական հնարքները և Աստվածաշնչի ցիտմանը այլևս այդքան հաճախ չեն դիմում, այլ միայն այն դեպքերում, երբ այլևս փաստարկներ չեն ունենում, որ կարող են իրենց խելքով մտածել: Օրինակ` շատ զվարճալի էր, երբ ես հերթական անգամ հարցրեցի “Կրակ Հիսուսի” ֆոկուսի մասին, ինձ սկսեցին սկզբում համոզել, որ դա իրոք լինում է, իսկ երբ հասկացան, որ զուտ ընտրածս մասնագիտության պատճառով, ես կարողանում եմ տարբերակեմ հիպնոսի տեխնիկան կամ դրա բացակայությունը, որը լրացվում է թատերական արվեստի հնարքներով, ինձ բերվեց Մովսեսի օրինակը, ում Աստված եսիմ ինչ էր ասել Սուրբ Հոգու կրակի մասին: Նման դեպքերում պարզապես հիշեցրեք իրենց, որ իրենց հովիվների մեջ եթե անգամ Մովսես անունով կավբոյներ էլ կան, ապա վստահաբար, այն Մովսեսը չեն ում Աստված ինչ որ բան էր ասել:Ու առհասարակ, թույլ մի տվեք, որ ԿԽականը բանավեճը տանի ցիտատների հարթություն, որովհետև միջին կյանքի խոսքականը կարելի է ասել զուբրիտ արած գիտի Աստվածաշունչը ու կոնտեքստից առանձին նախադասություններ պոկելով կարող է մոլորեցնել սովորական մարդուն:
4. Երբ այսքանից հետո էլ նրանք փորձում են շարունակել բանավեճը, ապա արդեն սկսում են տանել խոսակցությունը այլ հարթություն: Նկարագրվող դեպքում, ինձ սկսեցին հարցնել թե ինչու է մեր եկեղեցին մեղքերի թողությունը կապում մոմ առնելու հետ, ինչը ակնհայտ սուտ է, քանի որ ոչ մոմ առնելով, ոչ Աստվածաշունչ սերտելով, ոչ էլ առավել ևս ցուցադրական բարգործություն անելով մարդու մեղքերը չեն ներվում: Մեր եկեղեցին հստակ դիրքորոշում ունի, որը կայանում է հետևյալում. ով հավատում է Հիսուսին (բառի լայն իմաստով ու բխող բոլոր հետևանքներով), նրա մեղքերն էլ կներվեն:
Երբ այս հնարքն էլ չի աշխատում, անցնում են արդեն առանձին անձանց ու եկեղեցական այրերի թույլ տված սխալների վրա ֆիքսսվելուն: Սակայն սա ևս թույլ արգումենտատիվ բազա է նրանց համար, քանի որ եթե նրանց զրուցակիցը այնքան գիտակից լինի, որ կարողանա մատնանշի, որ եկեղեցու առաքինությունը որոշվում է ոչ թե առանձին անհատների գործերով, այլ իր առաքելությունով ու դերակատարումով, ապա ԿԽականի ողջ հռետորիկան կհատի: Ու պետք չէ նույնիսկ անդրադառնալ նրան, որ իրենց կավբոյները իրենք մի բարի քյալլա չեն, իսկ նյութապաշտությունը ընկած է նրանց կեղծ ուսմունքի հիմքում, որովհետև համաաձայն նրանց ուսմունքի, մարդը ինչքան ավելի հարուստ է ու հայտնի, այնքան ավելի սիրված է Աստծո կողմից ինչն ուղղակիորեն հակասում է Քրիստոնեության էությանը:
Մի խոսքով, հարգելի ընթերցողներ, մի կորցրեք Ձեր զգոնությունը ու երբեք մի վախեցեք քննադատական մոտեցում ունենալուց, առավել ևս մի վախեցեք սեփական կարծիքը ունենալուց: Ձեզ ինչի մեջ ասես, որ չեն փորձի մեղադրել, բայց իմացեք, դրանով դուք դեռ ոչ ոքի չեք հալածում ու ոչ մեկի իրավունքը չեք խախտում: Աղանդին աղանդ պետք է ասել, որովհետև հենց սկսում ես ավելի մեղմ բաներ ասել, իրենք արդեն պահանջում են ավելի շատը: Եղեք գիտակից, եղեք ազատ, եղեք ազատամիտ ու ինֆորմացված, իսկ եթե կաղում եք տեղեկատվության առումով, ապա փառք Աստծո, այսօր մեր համցանցում կան նաև ակտիվ գործունեություն ծավալող ՀԱԵ հոգևեր այրեր, որոնք միշտ էլ պատրաստ են օգնել խորհուրդով ու խոսքով: Անձամբ ես կարող եմ խորհուրդ տալայս կայքը, եթե կրոնական թեմատիկան Ձեզ համար ակտուալ է: