1in.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Արսենի Յացենյուկը հինգշաբթի օրը Գերագույն ռադայի նիստի ժամանակ հայտարարել է իր պաշտոնաթողության մասին, որը կապված է խորհրդարանում «Եվրոպական ընտրություն» կոալիցիայի տապալման հետ:
«Այն դեպքում, երբ նոր կոալիցիա ձևավորված չէ, իսկ գործող կոալիցիան խորհրդարանական-նախագահական հանրապետությունում տապալվել է, կառավարությունն ու վարչապետը պարտավոր են պաշտոնաթող լինել: Կոալիցիայի մասնատման հետ կապված ես հայտարարում եմ իմ պաշտոնաթողության և կառավարական նախաձեռնությունների արգելափակման մասին»,-հայտարարել է Յացենյուկը:
Հինգշաբթի օրը ավելի վաղ խորհրդարանական երկու խմբակցությունները՝ ՈՒԴԱՐ-ը և «Սվոբոդան», ինչպես նաև «Բատկիվշչինա»-ից մի շարք խորհրդարանականներ հայտարարել էին կոալիցիայից հեռանալու մասին, որը հնարավորություն է տալիս սկսել խորհրդարանի ցրման գործընթացը: Օրենքի համաձայն՝ եթե մեկ ամսվա ընթացքում նոր կոալիցիա չձևավորվի, նախագահը իրավունք է ստանում արտահերթ դադարեցնել Ռադայի լիազորությունները:



