Էսօր միամտություն ունեցա թերթել ադրբեջանական կայքերը ու պատահաբար հանդիպեցի մի հոդվածի, որում «խորությամբ» վերլուծել էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը: Մի քիչ տխրեցի, ճիշտն ասած, որովհետև էնպիսի տպավորություն էր, թե ադբեջանցիները վերլուծել են էն անդուր ու հիմար գյադու` Ահմեդօղլուի հարցազրույցը: Էն պահով, որ Հայաստանը հայտնվում ա տարածաշրջանային վակուումում (լավ, Ռուսաստանի հերն էլ անիծած, բա Իրանի մասին ինչի՞ «հանկարծ» մոռացավ Տեր-Պետրոսյանը), որ հստակ տեղեկություն կա, թե Հայաստանի` ԵԱՏՄ մտնելու դեպքում, Հայաստանի ու ԼՂՀ-ի սահմանի ամբողջ երկայնքով մաքսակետեր են շարելու (ամենահետաքրքիրն էն ա, որ մատից ծծած էս տեղեկությունը Տեր-Պետրոսյանին, երևի, նոր են ասել, որովհետև էդ թեման վաղուց տարածված, մասված ու փակված ա, քանի որ, ու էլի եմ ասել, էս երկրում չկա մարդ, ով նման արկածախնդրության կգնա ու դրանից հետո 15 րոպե երաշխավորված իշխանություն կունենա): Ու, վերջապես, շատ տխրեցրեց էն, որ Տեր-Պետրոսյանի «փաստաբանի» դերը ադրբեջանցիները որպես պատմուճան քաշել էին վրաները ու մի գլուխ «քլնգում» էին բոլոր նրանց, ովքեր համաձայն չէին ու չեն ՀՀ առաջին նախագահի այն գաղափարի հետ, որ էս երկիրն ԱՐԴԵՆ երկիր չի ու մեզ բոլոր ճակատներով պարտության են մատնել: Ու էս ամենը, անկեղծ ասած, իրականում էնքա՜ն նման էր էն ախմախ ու անդուր գյադու` Ահմեդօղլուի վերլուծություններին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/856737747683654
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել