Օձերի ավելացումը փոխքաղաքապետը ոչ թե քաղաքի անապատացման, այլ տապի հետ է կապումPanorama.am-ը գրում է.

Կառուցապատման արդյունքում քաղաքի անապատացման և դրա հետևանքով օձերի շատացման տեսակետը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը չի կիսում: Նա համամիտ չէ և կարծում է, որ դրանք անհամատեղելի համեմատություններ են:

«Կենդանաբան չեմ, բայց մի բան կարող եմ վկայել հաստատ: Այս տարվա պես անբարենպաստ ամառ կանաչ գոտու և ծաղկի համար դեռ չի եղել: Երեկոյան քամին խորշակի տպավորություն է թողնում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց նա:

Կամո Արեյանը հակադարձեց, որ այս ընթացքում մարզերում ավելի շատ են օձեր ի հայտ եկել, իսկ դա եղանակային պայմանների հետ է կապված. «Ուղղակի այս տարվա տապը, շատ ուժեղ շոգը, գումարած երեկոյան քամին… երբևէ այսպիսի անբարենպաստ ամառ չի եղել»:

Մինչդեռ բնապահպանները պնդում են, որ խիտ կառուցապատման արդյունքում Երևանը դարձել է անապատ ու քաղաքում օձերը և կարիճներն ավելացել են հենց դրա հետևանքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել