Ժամանակակից բժշկության մեջ մի թեզ է առաջ մղվում, որ եթե որևէ մարդու օրգանիզմում կա ավելի վտանգավոր վիրուս, բակտերիա կամ այլ տեսակի հիվանդություն, ապա մարդը մեկ այլ հիվանդությամբ չի հիվանդանում և օրգանիզմում եղած ամենաուժեղ միկրոբը կամ սունկը ոչնչացնում է մնացածներին, սակայն ցավալիորեն այդ ոչնչացման ընթացքում մահանում է նաև բուն օրգանիզմը:
Օրինակ՝ քննարկվում է այն տարբերակը, որ եթե բրուցելիոզի, փսորիազի կամ սովորական գրիպի վիրուսը ավելի ուժեղ են, քան քաղցկեղը կամ ՁԻԱՀ-ը, ապա մարդկանց պետք է ներարկել այդ վիրուսներով, որպեսզի նրանք օրգանիզմում ոչնչացնեն քաղցկեղածին բջիջները կամ տուբերկուլյոզի փայտիկները... Բժշկության մեջ չգիտեմ՝ ինչպիսի հաջողությունների են հասել, սակայն քաղաքականության մեջ մեր իշխանությունները այս բնագավառում չափազանց մեծ առաջընթաց ունեն: Քաղաքականության մեջ մեր իշխանությունները մնացած ախտերը ոչնչացնելու նպատակով պետության օրգանիզմում ներարկել են դեբիլներին, որոնք իրենց դեբիլությամբ ոչնչացնում են մնացած բոլոր տեսակի հիվանդությունները և նաև ոչ հիվանդ օրգանները, քանի որ արդեն ապացուցված է, որ ամենաուժեղ վիրուսը դա դեբիլ վիրուսն է, որը կարող է ոչնչացնել ցանկացած բան իր ճանապարհին, սակայն ցավալին այն է, որ բժշկական տեստերի նման, այս քաղաքական տեստն էլ վերջում բերում է պետության օրգանիցմի ոչնչացման, չնայած մինչև այդ ճանապարհը, նա արդեն ոչնչացրած է լինում, բոլոր մնացած հիվանդությունները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/722474631125323?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել