ԵՄ-ն մտադիր է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելArmnewsTV.am-ը գրում է.

Բրյուսելում Եվրոպայի խորհրդի գրասենյակում կայացել է Եվրամիության անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որից հետո էլ հանդիպել են ԵՄ Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարները: Երկու հանդիպումների հիմնական թեմաներն էին Իրաքի ու Ուկրաինայի ճգնաժամերը և Մալայզիական ավիաուղիների Բոինգ 777-ի ողբերգական կործանումը:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն անդրադարձել է նաև Եվրամիության առջև ծառացած մարտահրավերներին և պառակտման նոր վտանգին: Էշթոնը նշել է, որ Եվրամիության ղեկավար պաշտոնների թեկնածուների հարցը դեռ բաց է, դա խոչընդոտում է որոշումների կայացմանը: Մինչև թեկնածուների հաստատումը, Բրյուսելում հաստատվել են Ուկրաինական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլերը: Եվրապատվիրակները քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը:

Եվրամիության անդամ երկրների Արտաքին գործերի նախարարները Ռուսաստանի դեմ հնարավոր առանցքային տնտեսական պատժամիջոցները հաստատելու համար դիմել են Եվրահանձնաժողովին: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել