Life.panorama.am-ը գրում է.

Հուլիսի 29-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում սպասվում է պրեմիերա՝ Արթուր և Հրաչուհի Ութմազյանների՝ «Իբրև սկիզբ» խորագրով  պոեզիայի երեկոն:Life.panorama.am-ը Հրաչուհի Ութմազյանի հետ զրուցել է առաջիկա միջոցառման, հայրիկի հետ աշխատելու նրբությունների, հաղորդավարուհու վերցրած ժամանակավոր դադարի և այլ հարցերի  շուրջ:

-Առաջիկայում կայանալիք ասմունքի երեկոյի ծրագիրն ինչո՞վ է առանձնանալու նախորդից:

-Սա լիովին նոր նախագիծ է, նոր ծրագիր, կարելի է ասել՝ պրեմիերա է: Իհարկե, բավականին տարբերվելու է «Մարդը ափի մեջ»-ից: Հիմնականում հնչելու են նոր բանաստեղծություններ, նաև այնպիսիք, որոնք սիրվել են ժողովրդի կողմից:

-Իսկ ի՞նչ թեմատիկայով  բանաստեղծություններն են գրավում հայ հանդիսատեսին:

-Դժվար է միանշանակ ասել: Մենք ներկայացնում ենք տարբեր թեմաներով բանաստեղծություններ, այդ թվում՝ սիրային, հայրենասիրական բնույթի:  Կան բանաստեղծություններ, որոնք, հատկապես,  սիրվել են և հետաքրքրություն են առաջացրել, օրինակ, Սիլվա Կապուտիկյանի «Ուշացած  խոսքերը»: Շատերն են  հատուկ հարցրել, թե ով է դրա հեղինակը:

-Մեր հայրենակիցները որքանո՞վ ունեն պոեզիայի կարիք, ստացվու՞մ է լրացնել այդ բացը:

-Կարծում եմ՝ ամեն բնույթի հոգևոր սնունդ միշտ  անհրաժեշտ է մարդուն: Զգում ենք, որ իրոք կա պոեզիա լսելու  ցանկություն: Կան մարդիկ, ովքեր 10-15 անգամ եղել են մեր ասմունքի երեկոներին, սա նշանակում է, որ ստացվում է բացը լրացնել:

 -Հայրիկի հետ նույն բեմում լինելու հանգամանքն ի՞նչ առավելություն և ի՞նչ թերություն ունի:

-Բեմ բարձրանալիս մեծանում է պատասխանատվությունը, բեմում ես մոռանում եմ, որ հորս հետ եմ.  իմ կողքին Արթուր Ութմազյանն է: Միևնույն ժամանակ, մի տեսակ հանգստություն եմ զգում, քանի որ հայրս կողքիս է: Ամեն  դեպքում՝ այլ կերպ չեմ պատկերացնում. արդեն 20 տարի է՝ մենք միասին ենք  նույն բեմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել