Կրկին ապաշխարհելու, պատասխանատվություն վերցնելու, ներողություն խնդրելու անընդունակության մասին եմ հիշում ստիպված… Պուծինը ուշ գիշերվա ժամին դիմել էր իր ազգին ու աշխարհին, կրկնելով նույն զառանցանքը` «մենք անմեղ ենք, ես անմեղ եմ, մեղավոր են բոլոր ուրիշները»: Տհասը հենց դրանով է տարբերվում հասուն մարդուց, որ երբեք իր մեղքը չի ընդունում ու հետևաբար մշտապես կրկնում է չարությունն ինչպես չարաճճիություն: Չընդունելով ԳՈւԼԱԳի ու ՆԿՎԴ-ԿԳԲ-ի հանցագործությունները, չընդունելով Կատինում գնդակահարված քսան հազար լեհ գերիների դաժան ճշմարտությունն և Ուկրանայում կազմակերպված սովը, Կրեմլը ընդունակ եղավ նորանոր հանցագործությունների: Ճիշտ այդպես, ժխտելով հայոց Ցեղասպանությունը, Թուրքիան ձեռնամուխ եղավ Դերսիմի ոչնչացմանն ու քրդերի բազմամյա ջարդերի, և այսօր էլ հանդգնում է շարունակել Հայաստանի շրջափակումը: Արյունը չի ջնջվում ու չի ցամաքում, այն կարելի է մաքրել միմիայն ապաշխարանքի անկեղծ արցունքներով: Այլապես այդ արյունը մնում է ձեր զավակների վրա և արնալվա է դառձնելու ապագան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/795918110441745?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել