Ինչպես իր ժամանակին գրել է Մովսես Խորենացին, մենք թեպետ փոքր ժողովուրդ ենք, սակայն մեր աշխարհում հիշատակության արժանի շատ գործեր են կատարվել: Այդպիսի մեծագործություններից է, իրոք մեր հայկական կինոն: Մերժողովուրդը ոչ միայն սիրում, այլև պաշտում է հայրենական ֆիլմերը: Ու ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ խաղում էին իրոք փայլուն դերասաններ, այլև` որ այդ ֆիլմերն ունեին հրաշալի սցենարիստներ: Ու հերոսների լեզուն էլ այնքան վաք ու «համով» էր, որ այդ ֆիլմերի բազմաթիվ արտահայտություններ ու դարձվածքներ դարձել են թևավոր խոսքեր և օրգանապես մտել մեր լեզու, և մենք առօրյա կյանքում օգտագործում ենք դրանք` հաճախ անգամ չմտածելով, թե որտեղից են: Հավանաբար, չկա հայկական որևէ ֆիլմ(կամ` անգամ հայ դերասանների մասնակցությամբ, հիշենք «Միմինոն»), որից հետո մենք գոնե մեկ արտահայտություն կյանքում չօգտագործենք, լինի դա դասական գործ` «Պեպո», «Նվագախմբի տղաները», «01-99», ավելի ուշ` « Հարսնացու հյուսիսից» կամ վերջին շրջանի` թեկուզ «Մեր բակը»:
«Հարսնացու հյուսիսից» ֆիլմին այս իմաստով դասական է, այդ ֆիլմում չկա մի արտահայտություն, որը թևավոր խոսք դարձած չլինի.
- Արտակից խառը հեռագիր ա էկել, բան չեմ հասկանում:
- Ա˜խ, երազս կատարվեց:
- Օնա եշչո մոեվո օտցա նե զնաետ:
- Ես որ ասում եմ ես` Արուսն էլ հետս ա:
- Ասա քեռիդ աշխարհ տեսած մարդ ա, մի էդ աղջկա նկարն ուղարկի, տես` ինչ՞ ա ասում: Ուրիշները որտեղից որտեղ մարդ են մեջ քցում, որ հետս խորհուրդ անեն, սրա համար` հե՛չ:
- Էս գործին խելքը գլխին մառդ ա պետք:
- Ես էն կողմերում կռվել եմ:
- Բա Արտակը չի ասի`քեռիս ո՞ւր ա:
- Արտակը ղալաթ կանի:
- Դու էլ կգնաս որպես գյուղական ինտելիգենցիայի ներկայացուցիչ:
- Մուրա՛դ, դու էլ աշխատի էն կողմերում չկատաղես:
- Նայած հանգամանքներին:
- Սերոբն էլ կգա, որ էնտեղ ճամփեքին չխեղճանանք:
- Ուրեմը Մուրադը ճամփա գնալ չգիտի, Սերոբը պիտի ճամփա ցույց տա՞:
- Ուրեմը Երվանդը ջութակ-մութակ քոքելով պիտի գնա, ես, որ էս խելքի տերն եմ, չպիտի գնա՞մ:
- Մուրադը էնտեղ կատաղե՛ց, էն կնկա ուշքը գնա՛ց, Արուսը մի բու՛ռ ա դառել:
- Տո ա լա մեզո՛ն, դու սեղան նստո˜ղ ես, կենաց ասո˜ղ ես, բա ինձ չեն ասի` էս ու՞մ ես բերել:
- Ասա ջահել աղջիկ ես, մազերդ ինչի՞ ես բոքս կտրել:
- Աման, թողե˜ք, թողե՛ք իմ յուղով տապակվեմ:
- Էս թազա գցած առու ա էրևում:
- Կոստյու՞մն է, որ քեզ պիտի զարդարե:
- Ամա˜ն, Մուրադ ջան, հանկարծ չկատաղես:
- Մենք Իվանի պոչից պիտի բռնենք:
- Վոտ պրիդյոտ Նատալյա Սեմյոնովնա, ի յա սվոյո մուժսկոյե սլովո սկաժու, ա տո կա՞կ ժե:
- Սկաժի սլովո նաշեվո օտցա:
- Կոտո՞րոե:
- Ա˜զատ, Սե˜րոբ, Մուրա˜դ, ո՛սկի ա, ո՛սկի:
- Ով որ գնում ա, թող նա էլ զեկուցի:
- Մոժետ զավտրա: Ա մոժետ ` պոսլե զավտրա:
- Ա՛յ Մուրադ, դե խեղդում ես, էլի՛, ասեցի բոլոր հարցերը լուծել եմ:
- Էդ թուղթը չպիտի հանեիր:
- Դարձյա՞լ ես մեղավոր եղա այս պարագային մեջ:
- Հասկացա՛: Հենց նեղն են ընկնում` Սերոբ, հասի՛:
- Ասենք, ճիշտ ես ասում, խելքս հո հ՛ետս ա:
- Կտեսնես, սա վերջը կռիվ ա գցելու: Ասա ինչ գործ ունես ուրիշի կնկա հետ:
- Որ այդպես է, քեզի հակառակ պիտի երթամ:
- Ասա դուք ո՞ր օրվա ձուկ բռնողն եք, լոպպազ շան որդիք:
- Էտո տոժե յա, Նովի Աֆոն:
- Գլխին բան կար, չճանաչեցի:
- Մարդը պարզորոշ գրած է. «…մեժդու նամի վսյո րեշենո»:
- Ջրի գող էլ դառանք:
- Ուրեմն ես` Փարսադանի տղա Մուրադս, գամ հասնեմ էստեղ` ինձ ասեն` նե՞տ:
Եվ եվս մեկ անգամ վայելենք ֆիլմը, որը 100 անգամ էլ եթե նայես, միևնույն է ամեն անգամ նույն սիրով ես նայում