Սիրված ու հայտնի արտահայտություններ «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմից


21:21 , 22 հուլիս, 2014

Ինչպես իր ժամանակին գրել է Մովսես Խորենացին, մենք թեպետ փոքր ժողովուրդ ենք, սակայն մեր աշխարհում  հիշատակության արժանի շատ գործեր են կատարվել:  Այդպիսի մեծագործություններից է, իրոք մեր հայկական կինոն: Մերժողովուրդը ոչ միայն սիրում, այլև պաշտում է հայրենական ֆիլմերը:  Ու ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ խաղում էին իրոք փայլուն դերասաններ, այլև` որ այդ ֆիլմերն ունեին հրաշալի սցենարիստներ:  Ու հերոսների լեզուն էլ այնքան վաք ու «համով» էր, որ այդ ֆիլմերի բազմաթիվ արտահայտություններ ու դարձվածքներ դարձել են թևավոր խոսքեր և օրգանապես մտել մեր լեզու, և մենք առօրյա կյանքում օգտագործում ենք դրանք` հաճախ անգամ չմտածելով, թե որտեղից են:  Հավանաբար, չկա հայկական որևէ ֆիլմ(կամ` անգամ հայ դերասանների մասնակցությամբ, հիշենք «Միմինոն»), որից հետո մենք գոնե մեկ արտահայտություն կյանքում չօգտագործենք, լինի դա դասական գործ` «Պեպո», «Նվագախմբի տղաները», «01-99», ավելի ուշ` « Հարսնացու հյուսիսից» կամ վերջին շրջանի` թեկուզ «Մեր բակը»:

 «Հարսնացու հյուսիսից» ֆիլմին այս իմաստով դասական է, այդ ֆիլմում չկա մի արտահայտություն, որը թևավոր խոսք դարձած չլինի.

Եվ եվս մեկ անգամ  վայելենք ֆիլմը, որը 100 անգամ էլ եթե  նայես, միևնույն է ամեն անգամ նույն սիրով ես նայում