Վերջին տարիներին հեռուստաեթերում հայտնվեցին մի քանի հումորային նախագծեր,որոնք անկասկած պետք են մեր հասարակությանը,բայց որ մենք կատակել չգիտենք ,կամ կատակում ենք շատ վատ` դա ցավալի է:Հումորային «բիզնեսում» գտնվողները իրենց եթերային «հումորների « ցածր որակը բացատրում են նրանով,թե իբր գրական հայերենով կատակել չի լինում:Գուցե համաձայնեի նրանց հետ,եթե զուգահեռներ անցկացնելու օրինակներ չունենայի:Կարծում եմ Ձեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ դիտած կլինի Ժիրայր Անանյանի «Տաքսի-տաքսի»,»Ես եմ,եկել եմ»,»Պահանջվում է ստախոս» ներկայացումները,որտեղ ի տարբերություն այսօրվա եթերային հումորների` չի հնչում որևէ փողոցային արտահայտություն, գռեհիկ ու կոպիտ բառ,բայց սյուժեն հանդիսատեսին և հեռուստադիտողին պարգևում է անսպառ ծիծաղ:Կամ բոլորդ էլ լսած կլինեք Ջղեր Խաչիկի,Ծիտրո Ալեքի և Պոլոզ Մուկուչի համով կատակները և հումորները,որոնցից մինչ այսօր օգտվում են ներկայիս «հումորի վարպետները» և դրանց հիման վրա նկարահանում հումորային մանրապատումներ:Ինչու՞ էր այն ժամանակ հնարավոր կատակել առանց հայհոյանքով համադրված արտահայտությունների,ինչու՞ են այդ կատակները արդիական նաև այսօր:Ներկայումս «32 ատամ»,»Վիտամին ակումբ» հեռուստատեսային հաղորդումները դիտելիս կարող ես լսել այնպիսի բառեր ու արտահայտություններ(տրուսիկ,լիֆ,կայֆավատ,տատին ուտի պլոլը),որոնք համարվում են անբարոյական և ոչ եթերային:Անակնկալի եկած հանդիսատեսը կամ հեռուստադիտողը ակամայից կծիծաղի,բայց հաջորդ վայրկյանից կփորձի վերլուծել լսածը ու կհասկանա,որ անհայտ մարդկանց կողմից գրված հումորային սցենարները ուղղակի խեղաթյուրում են մատաղ սերնդի ու երիտասարդների մտածելակերպն ու բառապաշարը:Իսկ եթե հայտնվեք «Արմենիա» հեռուստաընկերության տիրույթում` կհասկանաք,որ այստեղ վիճակը ավելի ողբալի է:»Comments» օտար տերմինով վերնագրված հաղորդումը ,չես կարողանում հասկանալ թե ինչի մասին է,քանի որ հաղորդման շրջանակներում օգտագործվում է օրվա փողոցային ողջ բառապաշարը,իսկ «Բլեֆ» և «Երևանցիներ» հաղորդումները անխղջություն կլինի հումորային անվանելը,քանի որ չեն համապատասխանում այդ հաղորդումների ձևաչափին:Թերևս դաշտում կարելի է առանձնացնել այս հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Կարգին սերիալ» նախագիծը,որի սյուժեն և բառապաշարը համեմատաբար լսելի են և հաճախ ալիքը փոխելու առիթ չեն հանդիսանում:Հայհոյելով ու գռեհիկ արտահայտություններով պետք չի կատակել,այս դեպքում շատ կարևոր է դերասանի խաղը:Ես դեռ փոքր տարիքից մեծ հաճույքով եմ դիտել Չարլի Չապլինի,Բենի Հիլի և Միստր Բինի համր ֆիլմերը,որտեղ չի հնչում ոչ մի բառ,բայց Վարպետների խաղը անսպառ ծիծաղ է պարգևում հեռուստադիտողներին:Մենք ունեցել ենք «Նոր Հայեր» ՈՒՀԱ-ի թիմը,որի գրագետ հումորները միշտ էլ արժանացել են բարձր գնահատականների,իսկ մեր հումորի Վարպետներ`Կարպ Խաչվանքյանի.Սվետլանա Գրիգորյանի և Մելինե Համամջյանի,Արմեն Խոստիկյանի և Աշոտ Ղազարյանի կիրթ ու գեղեցիկ բեմական խաղերը ` համարձակությունս չի ներում համեմատել այսօրվա «հումորիստների» ծամածռությունների հետ:Իսկ «Վերվարածները ընտանիքում» այսպես կոչված հումորային սերիալում,որը չունի ոչ բովանդակություն,ոչ էլ սյուժե`ուղղակի ծաղրական մոտեցմամբ են ներկայացվում պարսկահայերի կերպարները`մեկը հիմար,մյուսը`աֆերիստ ու քցիպ,ինչի իրավունքը հարգարժան սցենարիստը չունի և կերպարների այսպիսի մեկնաբանությունները անհարգանք են մեր պարսկահայ հայրենակիցների նկատմամբ:Կատակելը շատ լուրջ և պատասխանատու գործ է և հանդիսատեսին ծիծաղ պարգևելու համար պետք է աշխատել ավելի լրջորեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել