Ինչու՞ են հեռուստաեթերից հնչում հայհոյախառը և ժարգոնային «կատակներ»


11:22 , 17 օգոստոս, 2012

Վերջին  տարիներին  հեռուստաեթերում  հայտնվեցին  մի  քանի  հումորային  նախագծեր,որոնք  անկասկած  պետք  են   մեր  հասարակությանը,բայց  որ  մենք  կատակել  չգիտենք ,կամ  կատակում  ենք  շատ  վատ` դա  ցավալի  է:Հումորային «բիզնեսում»  գտնվողները  իրենց  եթերային  «հումորների «  ցածր  որակը  բացատրում  են  նրանով,թե  իբր  գրական  հայերենով    կատակել  չի  լինում:Գուցե  համաձայնեի  նրանց  հետ,եթե  զուգահեռներ  անցկացնելու   օրինակներ  չունենայի:Կարծում  եմ  Ձեզանից յուրաքանչյուրը կյանքում  գոնե  մեկ  անգամ  դիտած  կլինի  Ժիրայր  Անանյանի «Տաքսի-տաքսի»,»Ես  եմ,եկել  եմ»,»Պահանջվում  է  ստախոս» ներկայացումները,որտեղ ի  տարբերություն  այսօրվա  եթերային հումորների` չի  հնչում  որևէ  փողոցային  արտահայտություն, գռեհիկ  ու  կոպիտ  բառ,բայց  սյուժեն  հանդիսատեսին  և  հեռուստադիտողին  պարգևում  է  անսպառ  ծիծաղ:Կամ  բոլորդ  էլ  լսած  կլինեք  Ջղեր  Խաչիկի,Ծիտրո  Ալեքի և  Պոլոզ  Մուկուչի  համով  կատակները  և  հումորները,որոնցից  մինչ  այսօր  օգտվում  են   ներկայիս  «հումորի  վարպետները»  և  դրանց  հիման  վրա  նկարահանում  հումորային  մանրապատումներ:Ինչու՞  էր  այն  ժամանակ  հնարավոր  կատակել  առանց  հայհոյանքով  համադրված  արտահայտությունների,ինչու՞  են  այդ  կատակները  արդիական  նաև  այսօր:Ներկայումս  «32  ատամ»,»Վիտամին  ակումբ»  հեռուստատեսային  հաղորդումները  դիտելիս կարող ես լսել այնպիսի բառեր  ու  արտահայտություններ(տրուսիկ,լիֆ,կայֆավատ,տատին  ուտի  պլոլը),որոնք համարվում  են  անբարոյական  և  ոչ  եթերային:Անակնկալի  եկած  հանդիսատեսը  կամ  հեռուստադիտողը  ակամայից  կծիծաղի,բայց  հաջորդ  վայրկյանից  կփորձի  վերլուծել  լսածը  ու  կհասկանա,որ  անհայտ  մարդկանց  կողմից  գրված  հումորային  սցենարները ուղղակի  խեղաթյուրում  են  մատաղ  սերնդի  ու  երիտասարդների  մտածելակերպն  ու  բառապաշարը:Իսկ  եթե  հայտնվեք  «Արմենիա» հեռուստաընկերության  տիրույթում` կհասկանաք,որ  այստեղ  վիճակը  ավելի  ողբալի  է:»Comments» օտար  տերմինով  վերնագրված  հաղորդումը ,չես կարողանում  հասկանալ  թե  ինչի  մասին  է,քանի  որ հաղորդման  շրջանակներում օգտագործվում  է  օրվա  փողոցային  ողջ  բառապաշարը,իսկ  «Բլեֆ» և «Երևանցիներ» հաղորդումները  անխղջություն  կլինի  հումորային  անվանելը,քանի  որ  չեն  համապատասխանում  այդ  հաղորդումների  ձևաչափին:Թերևս  դաշտում կարելի  է  առանձնացնել  այս  հեռուստաընկերությամբ եթեր  հեռարձակվող «Կարգին  սերիալ» նախագիծը,որի  սյուժեն  և  բառապաշարը համեմատաբար  լսելի  են  և  հաճախ ալիքը  փոխելու  առիթ  չեն  հանդիսանում:Հայհոյելով  ու  գռեհիկ  արտահայտություններով  պետք  չի  կատակել,այս  դեպքում  շատ  կարևոր  է  դերասանի  խաղը:Ես  դեռ  փոքր  տարիքից  մեծ  հաճույքով  եմ  դիտել  Չարլի  Չապլինի,Բենի  Հիլի  և Միստր  Բինի  համր  ֆիլմերը,որտեղ  չի  հնչում  ոչ  մի  բառ,բայց  Վարպետների  խաղը  անսպառ  ծիծաղ է պարգևում  հեռուստադիտողներին:Մենք  ունեցել  ենք  «Նոր  Հայեր» ՈՒՀԱ-ի  թիմը,որի  գրագետ  հումորները  միշտ  էլ  արժանացել  են  բարձր  գնահատականների,իսկ  մեր  հումորի  Վարպետներ`Կարպ  Խաչվանքյանի.Սվետլանա  Գրիգորյանի  և  Մելինե  Համամջյանի,Արմեն  Խոստիկյանի  և  Աշոտ  Ղազարյանի  կիրթ  ու  գեղեցիկ  բեմական  խաղերը ` համարձակությունս  չի  ներում  համեմատել  այսօրվա  «հումորիստների» ծամածռությունների հետ:Իսկ  «Վերվարածները  ընտանիքում»  այսպես  կոչված  հումորային  սերիալում,որը  չունի  ոչ  բովանդակություն,ոչ  էլ  սյուժե`ուղղակի  ծաղրական  մոտեցմամբ   են  ներկայացվում  պարսկահայերի  կերպարները`մեկը  հիմար,մյուսը`աֆերիստ  ու  քցիպ,ինչի   իրավունքը  հարգարժան  սցենարիստը  չունի  և  կերպարների  այսպիսի մեկնաբանությունները  անհարգանք  են  մեր  պարսկահայ  հայրենակիցների  նկատմամբ:Կատակելը  շատ  լուրջ  և  պատասխանատու  գործ  է  և հանդիսատեսին  ծիծաղ  պարգևելու  համար  պետք  է  աշխատել  ավելի  լրջորեն: