1in.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անհրաժեշտ է համարում շարունակել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի արևելքում իրավիճակի կայունացման նպատակով։
«Եթե դա օգնի, հարկավոր է մտցնել նոր պատժամիջոցներ։ Եթե այն չաշխատի, գուցե, մենք պետք է խնդրենք ԱՄՆ Կոնգրեսին հատուկ կարգավիճակ տրամադրել Ուկրաինային՝ ինչպես Իսրայելին, Ավստրալիային, Ֆիլիպիններին՝ որպես գլխավոր դաշնակիցներ ՆԱՏՕ-ի դաշինքից դուրս անվտանգության հիմնախնդրի լուծման համար»,- ասել է Պորոշենկոն երկուշաբթի CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ չի տեսնում տարբերություն Ուկրաինայի արևելքում «Բոինգի» աղետի և 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում երկվորյակ աշտարակների վրա ահաբեկիչների գրոհի կամ շոտլանդական Լոքերբիի վրա ինքնաթիռի կործանման միջև։



