Untitled-51in.am-ը գրում է.

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչ Վիկտոր Դալլաքյանի դուստրը` Լիլիթ Դալլաքյանը, վերջերս աշխատանքի է անցել պաշտպանության նախարարությունում: Առաջին հայացքից ոչ արտառոց այս նշանակման մեջ, սակայն, որոշ զավեշտալի դրվագներ կան: Խոսքը մասնավորապես վերաբերում է աշխատանքի ընդունվելու համար աղջկա ներկայացրած դիմումին և դիմումին կից ներկայացված ինքնակենսագրությանը: ՊՆ-ում աշխատանքի անցած Դալլաքյանի դուստրն իր ինքնակենսագրության մեջ նշել է, որ ինքն ավարտել է լատինաամերիկյան պարերի դպրոցը, ապա մանրամասն նկարագրել է, թե ով է իր հայրը, որտեղ է աշխատում: Ապա իր ինքնակենսագրականում շարադրել է մոր տվյալները, թե իր հերթին ով է նա և որտեղ է աշխատում: Դալլաքյանի կինն էլ, հիշեցնենք, աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում՝ շնորհիվ Վիկտոր Դալլաքյան-Իշխան Զաքարյան բարիդրացիական հարաբերությունների:

Ինքնակենսագրության մանրամասները դեռ ամենը չեն: Առավել զավեշտալի է պաշտպանության նախարարի կողմից Դալլաքյանի դստեր դիմումին տրված հաստատումը: Սեյրան Օհանյանը դիմումը մակագրել է այս բովանդակությամբ՝ «Ընթացք տալ մեր ընկերոջ դստեր դիմումին»:

Ի դեպ, Լիլիթ Դալլաքյանը, անցնելով աշխատանքի, առաջին օրվանից պահանջներ է ներկայացրել: Նախ պահանջել է առանձին աշխատասենյակ՝ պարտադիր օդափոխիչով և գործուղումներով լի գրաֆիկ, որ քիչ աշխատի ու հաճախ մեկնի գործուղման:

Թե կոնկրետ ինչ պաշտոն է զբաղեցնում կրտսեր Դալլաքյանը՝ մենք գրավոր հարցում էինք արել պաշտպանության նախարարությունից, սակայն այդպես էլ պատասխան չենք ստացել: Նախօրեին մեր լրագրողը պաշտպանության նախարար Սերյան Օհանյանից է հետաքրքրվել, թե ճի՞շտ է, որ ինքը մակագրել է, որ իր ընկերոջ դստերը ընդունեն աշխատանքի եւ նրան հատուկ պայմաններով աշխատասենյակ են տրամադրել: Օհանյանը, սակայն, ասել է, որ այդպիսի բան չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել