Կարդում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ու զարմանում եմ: Ախր որտեղի՞ց են վերցրել այդ անհեթեթությունը՝ Արցախի հետ սահմանին մաքսակետեր տեղադրելու մասին: Գոնե ձևի համար մի հատ տենց անցակետի մասին խոսակցության չես հանդիպի ոչ մի տեղ` բացի հայկական կամ էլ Ադրբեջանական լրատվամիջոցներից:
Բայց լավ, ենթադրենք, Լևոնը ինչ-որ հավաստի տեղեկատվություն ունի, ասենք թե, Հեֆֆերն ա իր ա ականջին շշնջացել դրա մասին... բայց էլի հակասություն եմ տեսնում հենց Լևոնի իսկ բերած փաստարկների մեջ: Նախ, նա հայտարարում է, որ տարեկան 20-30 միլիոն դոլար ապրանքաշրջանառությունը ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև չնչին թիվ է Եվրասիական միության համար ու ստացվում է, որ անցակետերը զուտ քաղաքական պահանջ են, այն էլ, ոնց հասկանում եմ, ղազախների համար:
Եթե շարունակում ենք զուտ տեսական մակարդակով քննարկել այդ անցակետերի հարցը, եթե Ռուսաստանի համար նման սկզբունքային դեր ունի Հայաստանի անդամակցությունը ու հարցի գինը այդ 20-30 միլիոննի վրա 25 տոկոս մաքսատուրք դնող մաքսակետերի հարցն է, ապա Ռուսաստանի համար ոչինչ չարժի տարեկան այդ մի քանի դոլարը սուբսիդավորել, ու հարցը կարելի կլինի սպառված համարել:
Այն, որ ինչ-որ բան խոչընդոտում է Հայաստանի եվրասիականացմանը, փաստ է, բայց չեմ կարծում, որ այն մեզ հետ կապ ունի, պարզապես աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում Ռուսաստանը չի կարողանում կենտրոնանալ միանգամից մի քանի ուղղությունների վրա, ու որպեսզի Եվրասիական միության կայացումը լրիվ դուրս չգա նախանշված պլանի սահմաններից, ռուսները կարող է իրենք են հենց այդ թայմաութը կազմակերպել, որպեսզի Հայաստանի անդամակցության պատրվակով Նազարբաևն ու Լուկոշենկոն նորանոր պահանջներ չդնեն Ուկրաինայով խառը Ռուսաստանի դեմը:
Իսկ Լևոնի թեզերը համոզիչ չէին: Ոչ անցակետերի մասով, ոչ էլ առհասարակ: