Երբ հրթիռահարեցին Հոլանդիայից Մալազիա թռչող օդանավն ու համարյա 300 անմեղ մարդկանց գլուխ կերան, բոլոր նորմալ մարդիկ, բնականավար վրդովեցին: Անհնար է, որ նման բաներից մարդը խռովք չապրի, այնկախ այն բանից՝ արտահայտվում է, չի արտահայտվում: Միջազգային քաղաքական դեմքերը մեյդան ընկան, սկսեցին աջուձախ դատապարտել ու նման բաներ, որ բացարձակ կեղծավորություն է ու ցինիզմ: Այդ նույն մտահոգվող «դեմքերն» օրինակ, ձայն-ծպտուն չեն հանում, երբ, ասենք, պաշտոնական Կիևի հրամանով գնդակահարվում են բացարձակապես անմեղ մարդիկ: Էդ մեկը իրենք չեն տեսնում, չեն լսում: Ես, անկեղծ ասած, ոչ սեփական ազգակիցներին «քցող» ըՌուսաստանի ռեժիմի կողմից եմ, ոչ էլ «դեմոկրատական» ֆաշիզմի քամակին կանգնած կեղծավոր Արևմուտքի: Ու առհասարակ, այն կարծիքին եմ, որ եթե հարց ունեն, ապա միարմատ երկու ժողովուրդներին ներկայացնող (ռուս և ուկրաինացի) լիդերները պիտի խաղաղ տարբերակով կարգավորեն իրենց «բազառը»: Ես ուղղակի մարդկային տեսանկյունից եմ ասում: Մարդկայնության:
Լուսանկարում՝ Լուգանսկի բնակելի թաղամասերից մեկը՝ Ուկրաինական բանակի ժողովրդավարական և ազատասեր հրետակոծությունից հետո:
Հա, մոլեռանդ ու ցանկացած այլ կարծիք արտահայտողի «դեմքին թռնող» բեսամթ տոլերանդ արևմտամետների համար ասեմ, որ էն զոհերը, որ ընկած են, իրականում ձեր աչքին են երևում, ու առհասարակ, մանեկեններ են:
Կից նյութն այստեղ