Չպետք է կինո ստեղծել՝ միայն հարուստ ու հայտնի դառնալու համար. Լևան ԿոգուաշվիլիPanorama.am-ը գրում է.

«Մշտապես հաճույքով եմ գալիս Երևան: Այստեղ միշտ հանդիպում եմ ջերմ ընդունելության»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վրաց ռեժիսոր Լևան Կոգուաշվիլին:

Նրա «Կույր ժամադրություններ» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի միջազգային խաղարկային ծրագրում:

Ըստ ռեժիսորի, «Ոսկե ծիրան»-ը կարևոր իրադարձություն է դարձել փառատոնային կյանքում, ունի իր դեմքը, որակյալ փառատոն է: 

Խոսելով վրացական կինոարտադրության մասին, Լ. Կոգուաշվիլին ասաց, որ ամեն ժամանակ իր խնդիրն ունի, իր մարտահրավերները. «Խորհրդային շրջանում կար գրաքննություն, իսկ հիմա հիմնական խնդիրը գումարն է: Կարևոր է ֆինանսավորումը: Հիմա գումարը քիչ է, իհարկե, դա ազդում է կինոարտադրության վրա»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել