Без имени-1Galatv.am-ը գրում է.

«Չեմ կարող պատկերացնել, թե ինչ պետք է փոխվի, որ Հայաստանը համաձայնվի Ղարաբաղի հետ սահմանին մաքսակետ դնել. դա անհնար է: Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը չի կարող գոյատևել, և Հայաստանը, որը հանդիսանում է համար մեկ, եթե ոչ միակ տնտեսական գործընկերը Լեռնային Ղարաբաղի համար, չի կարող ունենալ այդ սահմանը: Չեմ կարծում, որ այդ հարցը կարելի է լուծել մեկ ամսում, երկու  ամսում կամ կես տարում: Եվ հետո, չեմ կարծում, որ ԵՏՄ-ում կհամաձայնեն, որ Հայաստանը բացառություններ անի որևէ ապրանքատեսակի ցածր մաքսատուրք ունենալու համար»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով մեր հարցադրմանը, թե որքանո՞վ է իրատեսական ԵՏՄ անդամակցության համար նշված ժամանակահատվածը՝ հոկտեմբեր ամիսը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից  առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ Հայաստանը ԵՏՄ անդամակցության պայմանագիր կստորագրի սույն թվականի հոկտեմբերին:

IGITYANԻսկ թե ո՞րն է պատճառը, որ անդամակցությունն անընդհատ հետաձգվում ու ձգձգվում է, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ նախ պետք է վերադառնալ Աստանայի հանդիպմանը, երբ առաջին անգամ ժամկետի մասին խոսվեց, և Հայաստանի կողմից էլ հայտարարություն եղավ, որ երկու շաբաթվա ընթացքում գործընթացը կհստակեցվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել